|
Ամփոփ լրահոս 11․03․2024Տեղի է ունեցել Բելգիայում, Հոլանդիայում, Իտալիայում և Իսպանիայում ծառայող հոգևորականների հավաք: Անտվերպենի հայ երիտասարդները ուխտավորաբար այցելել են Գերարդսբերգենի Հայ Առաքելական Եկեղեցու Համայնք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով մարտի 6-ին Մեծ Պահքը կիսվել է Միջինքի օրը... ավելի |
|
«Հայկական համալսարան» կրթական ծրագրի մասնակիցները այցելել են Սաղմոսավանք«Հայկական համալսարան» կրթական ծրագրի ուսանողները և դասախոսները ճանաչողական այցով հյուրընկալվել են Արագածոտնի թեմում։ «Հայկական համալսարանի» շուրջ 150 մասնակիցներ ստացել են ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ «Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի ծրագիրն է, որի նպատակը ակտիվ... ավելի |
|
Սուրբ Գայանե Վանքում մատուցվել է Սբ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին... ավելի |
|
Պատարագիչ հոգեւորականները կմեկնաբանեն անիրավ դատավորների առակըԱյս կիրակին՝ Մեծ պահքի 5-րդ կիարկին, կոչվում է դատավորի։ Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը։ Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթելու մասին է: |
|
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգությունԴատավորի կիրակիին նախորդող ուրբաթ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն։ Մասյացոտնի թեմի քահանաներն ու համայնքի անդամները հավաքվել են միասնական աղոթքի։ Արդեն երկրորդ տարին է, որ Պահքի շրջանում Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր: |
|
«Լուսավորիչ» երգչախմբի 95 ամյակի առիթով կայացել է համերգՊոլսում կայացել է «Լուսավորիչ» դպրաց դաս երգչախմբի 95-ամյակին նվիրված համերգ։ «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը երգում է պատարագների և կարևոր եկեղեցական տոների ժամանակ։ 95 տարի առաջ ստեղծված Լուսավորիչ երգչախմբում անընդհատ սերնդափոխություն է կատարվել, երիտասարդ երգիչներից շատերի ծնողները կամ... ավելի |
|
Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսըԿոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ... ավելի |
|
Կանանց տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղելՎեհափառ հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց հայրապետն ասել է, որ դժվարին... ավելի |
|
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդեսՑուցահանդեսը նվիրված է Մատենադարանի 65-ամյակին և նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է աշխարհում հայերեն ձեռագրերի ամենախոշոր հավաքածուն։ Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ է ստացել 65 տարի առաջ։ Ցուցադրության նմուշներից մեկը հենց այդ փաստաթուղթն է, որի կողքին` կառույցի առաջին... ավելի |
|
Ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով կնորոգվի ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկըՀայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նորոգվելու ու բարեկարգվելու է ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը։ Հատկացվել է 150 հազար դոլարին համարժեք դրամ, որից 65 հազարը տրամադրում է... ավելի |
|
Կայացել է «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհադեսըՄայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում տեղի է ունեցել «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է Մայր տաճարը պատկերող նկարիչների ավելի քան 60 աշխատանք։ Հեղինակը Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա օգտվել է թանգարանների արխիվներից... ավելի |
|
Մատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիԱմենայն Հայոց կաթողիկոսը հավատացյալների ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մասնակցել է պատարագի։ Եկեղեցական տոնացույցով պահքի 4-րդ կիրակին ավետարանական առակի խորհրդով կոչվում է «Տնտեսի»։ Այս առակի պատգամն է՝ հնարամտությունն ու ճարպկությունը պետք է ծառայեն աստվածային... ավելի |