Փետրվարի 18-ը եկեղեցական տոնացույցով Արտաքսման կիրակին է


Ավարտվում է Մեծ Պահքի առաջին շաբաթը, որը սկսվել է Բուն Բարեկենդանի կիրակիով: Հաջորդ կիրակին՝ փետրվարի 18-ը, եկեղեցական տոնացույցում հիշատակվում է որպես Արտաքսման կիրակի: Օրը հիշեցնում է մեղքի ծննդի և դրախտից մարդու արտաքսվելու մասին: Արգելված պտուղն ուտելով` մարդը ճաշակեց մեղքի և մահվան... ավելի

Ամփոփ լրահոս 16.02.2024


Բեյրութում տեղի է ունեցել Սուրբ Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբումի ընդհանուր ժողովը: Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշել են Հարիսայի փառատոնով, և Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվել է երեկոյան... ավելի

Հայորդաց տան սաները մեսրոպյան տառերին նոր շունչ են տվել


Նկարիչների միությունում բացվել է ՄԱՍԷ և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Արաբկիրի ՀՏ մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսը: Նրանց ներկայացրած աշխատանքների մեծ մասը սյուժետային են, որով ներկայացրել են Հիսուսի երկրային կյանքը: Ցուցահանդեսը հոբելյանական է, որովհետեւ... ավելի

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը նոր գլխավոր քարտուղար է նշանակել


Երևանում գումարվել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, որտեղ հոգաբարձուների խորհրդի երեք անդամ են ընտրել, որոնք նոր գլխավոր քարտուղար են նշանակել Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանին։ Համագումարին հաստատվել է նաև տարվա բյուջեն։ Այս տարի ևս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հատուկ... ավելի

Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել է հիշատակի հանդիսություն


Ռուբեն Սևակի ծննդյան օրը այցելություններին հյուրընկալել են գրողի անունը կրող 151-րդ դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Ռուբեն Սևակի թանգարանը բացվել է 2013 թվականին՝ գրողի եղբորորդու ջանքերով: Ֆրանսահայ բարերարն իր ամբողջ ժառանգությունը նվիրաբերել է Մայր Աթոռին: Թանգարանում ներկայացված են Սևակի... ավելի

Մայր Աթոռը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին


Մայր Աթոռի հովանու ներքո գործող կացարանում ապաստանած արցախցիներին այցելել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Այս պահին կացարում 16 ընտանիք է բնակվում՝ շուրջ 60 անձ: Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները Հայոց եկեղեցու ուշադրության կենտրոնում է... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջը


Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական պատարագ։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տարիներ շարունակ Տեառնընդառաջի պատարագի ավարտին կատարվում է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Նրանք խաղաղ ու ամուր ընտանեկան կյանք ունենալու մաղթանքներ և... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջի նախատոնակը


Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին խորհրդանշող Տեառնընդառաջի նախատոնակը Հայ Առաքելական Եկեղեցին նշել է փետրվարի 13-ի երեկոյան։ Հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանքում դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կատարվել է երեկոյան ժամերգություն, ապա Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Բուն բարեկենդանի տոնը


Բուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության... ավելի

Եկեղեցինները պատրաստվում են փակել խորանի վարագույրները․ սկսվում է մեծ պահքը


Փետրվարի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կփակվեն խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ պահքի շրջանում խորհուրդ չի տրվում կատարել մատաղի արարողություն և չի խրախուսվում... ավելի

Վիրահայոց թեմը նշել է սուրբ Ղևոնդյանց և սրբոց Վարդանանց տոները


Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով փետրվարի 6-ին տոնական սուրբ պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում։ Երկու օր անց նույն եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանի և 1036 վկաների հիշատակի օրվան:

Նաիրի Զարյանի անվան դպրոցում կատարվել է տնօրհնեքի կարգ


ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայագույն վարդապետ Բաղումյանը Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցում տնօրհնեքի կարգ է կատարել։ Օրհնված ջուրը հայր Զաքարիան ցողել է դասասենյակներում, աշակերտներին հորդորել է սիրել գիրքը, ունենալ հստակ նպատակներ, բացահայտել իրենց ուժեղ կողմերը և կարևորել հայ առաքելական եկեղեցին:... ավելի