|
|
Ամփոփ լրահոս 08.12.2023Հայաստան է այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը՝ աջակցության ծրագրեր մշակելու արցախցի ընտանիքների համար: Նյու Յորքի Ս. Մարկոս տաճարում հոգևոր համերգից ստացված հասույթը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` օգնելու արցախցիներին: Լատվիայի համալսարանում ներկայացվել է Ս. Ներսես Շնորհալու... ավելի |
|
|
Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը թարգմանվել է 50 լեզվով, մեկ հատորումՄխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը: |
|
|
«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված էր Հրաչյա Թամրազյանի 70-ամյակինՄաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն... ավելի |
|
|
Արցախյան վավերագրությունը՝ լուսանկարներումՀայաստանի պատմության թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Հավերժի վավերագրություն, Արցախ» խորագրով էր: Խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները: |
|
|
Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանումՊատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին: |
|
|
Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում էԴեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում: |
|
|
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի տարվեց առաքյալի մասունքըՍ. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Ս. Էջմիածնից բերվել էր Ս. Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: |
|
|
ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներինԱմենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան... ավելի |
|
|
Առաքյալների տոնին դուրս բերվեց Հայ եկեղեցու զորավոր սրբություններից մեկըԴեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին: |
|
|
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Սուրբ ԳեղարդըՀայ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է դեկտեմբերի 2-ին: Այդ օրը Սուրբ Էջմիածնի գանձատնից դուրս կբերվի Սուրբ Գեղարդը և կտարվի Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ - մկրտարան: |
|
|
Արցախից բռնի տեղահանվածների բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնումՍեպտեմբեր 19-ից հետո, երկու ամսվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Արցախից բռնի տեղահանված 167 հիվանդ է բուժվել: Մեծ մասին վիրահատել են: Արցախցիներին ուղղված առողջապահական ծրագրերի համար հիմնական միջոցները հատկացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը: |
|
|
Հայոց հայրապետը հանդիպեց հայորդյաց տան սաների հետԷջմիածնի «Հրաչ և Սյուզան» Թուֆայան հայորդյաց տունը հյուրընկալել էր Մայր Աթոռի ու ՀԲԸՄ հովանու ներքո գործող 8 հայորդյաց տների շուրջ 280 սաների: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց երեխաներին: |