|
|
Ամփոփ լրահոս 04.09.2023Խաչվերացի տոնին ընդառաջ վերաբացվել է Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Թավադրոս Երկրորդի օրհնությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի... ավելի |
|
|
Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսը«Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի»։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում: |
|
|
Սանգիբարանի Ավետարանը Ս. Շողակաթ վանք բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին11-12-րդ դարեր թվագրվող Ավետարանը Հայաստան են բերել սանգիբարանցիները 1972 թվականին և հանձնել Մաշտոցյան մատենադարանի պահպանությանը։ Ինչպես նշում է ավագ գիտաշխատողը, Մատենադարանում պահվում են մի շարք ձեռագրեր, որոնք հռչակված են բժշկության զորությամբ և հրաշագործությամբ։ Այդ ձեռագրերից է նաև այս... ավելի |
|
|
Հիշատակի արարողություն Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցի կապակցությամբՕգոստոսի 31-ին լրացավ Մայր Աթոռի միաբան, «Սիրո վարդապետ» բնորոշմանն արժանացած Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան երկրորդ տարելիցը: Մայր Աթոռ Ս. Էջմիաճնի միաբանական գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ: |
|
|
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբՕգոստոսի 28-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աշխատանքն էր շարունակում Գերագույն հոգևոր խորհուրդը: Անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը`Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: |
|
|
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Կրթության մշակները ստացան Ամենայն հայոց հայրապետի օրհնությունըՈւսումնական տարվա նախաշեմին Մայր Աթոռում 13 տարի շարունակ կատարվում է կրթության մշակների օրհնություն: Այս տարի ևս, օգոստոսի 31-ին Սուրբ Գայանե վանքում կատարվեց օրհնության կարգ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: |
|
|
Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովըԱմենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը մեկնարկեց ընդլայնված կազմով։ |
|
|
«Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է». ցուցահանդես Երևանի մատենադարանումԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցի անվան մատենադարանում բացված «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդեսը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստի վրա եվրոպական արվեստի ազդեցությանը։ |
|
|
Իսահակյանագիտական գրականությունը կհամալրվի. գրադարանավարների հավաք Մայր Աթոռի մատենադարանում2025թ.-ին նշվելու է 20-րդ դարի հայ ակնառու բանաստեղծի և արձակագրի՝ Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձը: Նշանավոր մտավորականի երևանյան տուն-թանգարանը միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել: Ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանի գրադարանները Իսահակյանի և իսահակյանագիտական գրականությամբ համալրելն է և... ավելի |
|
|
«Մեր եկեղեցին հանձնառու հովիվների մեծ կարիք ունի». հայոց հայրապետը նոր նշանակումներ է արելՕգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին: Նորընծա տեր հայրերին ներկայացրեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն անցյալ ամիս Գորիսի մայր եկեղցեում ձեռնադրել էր երիտասարդ հոգևորականներին: |
|
|
Աստվածընկալ Ս. Նշան եկեղեցում պատարագ մատուցվեցԱպարանի տարածաշրջանի Հարթավան համայնքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրը 2020 թվականից վերականգնվում է: Համալիրը երեք մասից է բաղկացած՝ 5-րդ դարում Գնթունիներն են կառուցել Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ Սբ.Նշան գմբեթավոր եկեղեցին և գավիթը 12-13-րդ դարերում կառուցել են Վաչուտյան իշխանները: |