|
|
Երկրաշարժի հետևանքով կորուստներ են կրել նաև Սիրիայի և Թուրքիայի հայկական համայնքներըՓետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկություններ են հաղորդում Պոլսի հայոց պատրիարքարանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանը: |
|
|
Ուխտագնացություն Մադրասի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀայ տպագրության առաջին պարբերականի` «Ազդարարի» խմբագիր Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան տարելիցին հնդկահայոց հոգևոր առաջնորդի գլխավորությամբ Կալկաթայից ուխտավորների խումբ է մեկնում Մադրասի (Չիննա) Սուրբ Աստվածածին եկեղեցի: |
|
|
Հիմնարկօրհնեքի արարողություն ՍտեփանակերտումԱրցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում օրհնության կարգ կատարվեց: Տնօրհնյաց կարգը կատարվում է նաև հաստատություններում: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահինՓետրվարի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ... ավելի |
|
|
Սուրբ Սարգիս զորավարի տոնը. ամփոփ տեսաշարՓետրվար 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրը: Ամփոփ տեսաշար օրվա տարբեր միջոցառումների: |
|
|
Երիտասարդների օրհնության օրն Արցախում55-օրյա շրջափակումը, ցուրտը, բազմաթիվ խնդիրները չխանգարեցին, որ Արցախի թեմում նշվեր Սուրբ Սարգսին և երիտասարդներին նվիրված եկեղեցական-ժողովրդական տոնը: |
|
|
Տնօրհնեք Արցախի մանկական հիվանդանոցումԱրցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում տնօրհնեքի կարգ կատարվեց: Տեր Անդրեաս քահանա Թավադյանը խաչով ու սրբալույս մյուռոնով օրհնեց բուժհաստատության ջուրը, աղը, հացը: |
|
|
Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմումՍուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: |
|
|
Զինվորների պարգևատրման արարողություն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանումԶինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը: Տեղի ունեցավ զինվորների պարգևատրման ավանդական արարողությունը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Արարողությանը ներկա էին նաև Արցախում ծառայության նշանակված քահանաներ, որոնք շրջափակման պատճառով դեռևս չեն կարողանում վերադառնալ ծառայության վայրեր:... ավելի |
|
|
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄԳուգարաց թեմի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում հավատացյալները մասնակցեցին տոնական պատարագին: Ամենքը միասնաբար աղոթեցին և սրբի բարեխոսությունը խնդրեցին մեր երկրի սահմանները պահպանող զինվորների ոգու արիության համար: |
|
|
Սուրբ Սարգսի տոնը Ուշիի Սուրբ զորավարի անունը կրող վանական համալիրումԸստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները: Այսօր՝ փետրվարի 4-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ մատուցվեց նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում: |
|
|
Սուրբ Սարգիս զորավարի տոնը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցումՄաշտոցյան մատենադարանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել ձեռագիր Ավետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը: Պատարագի ընթացքում խորանին երեք սրբություններ էին, այստեղ էր նաև Աշոտ Երկաթի խաչը: |