Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը մատուցվել է տոնական Պատարագ


Երևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է որպես Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Պատարագից հետո եկեղեցու բակում անցկացվել է ազգային երգ ու պարով տոնախմբություն:  

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը


10-րդ տարին անընդմեջ Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը և մատուցվել ուխտի Պատարագ։ Հայաստանի տարբեր համայնքներից հավատացյալները միացել են ապարանցիների ուխտին և գնացել են զորանալու սրբազան մասունքի օրհնությամբ... ավելի

Ամենայն հայոց Կաթողիկոսը օծել է Մինսկում կառուցված առաջին հայկական եկեղեցին


Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատել է, որ Բելառուսի իշխանության բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել եկեղեցու կառուցումը, որը նոր աշխուժություն կհաղորդի համայնքի ազգային-եկեղեցական կյանքին։ Նորին... ավելի

Մայիսի 18-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի տոնական պատարագ


Եկեղեցին շուրջ երկու տասնամյակ առաջ վերաօծվել է Սուրբ Խաչի երևման տոնին, օրը հռչակվել է՝ որպես սրբավայրի ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00-ը: Տոնական Պատարագի սկիզբը ժամը 10-ին... ավելի

Նորքի Հայորդյաց տան սաները հանդեսո են եկել տարեվերջյան համերգով


Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի ավելի քան 40 տարվա գործունեության ընթացքում հարյուրավոր պատանիներ են մարզվել։ Հարյուրից ավելի երեխա է սովորում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցում: Դպրոցը պարբերաբար մասնակցում է տեղական և միջազգային... ավելի

Շրջանավարտները մասնակցել են տարեվերջյան ուսումնական ժամերգության


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետազոտական վարժարանի 2025 թվականի շրջանավարտները ավագ դպրոցին հրաժեշտ տալուց առաջ մասնակցել են տարեվերջյան ուսումնական ժամերգության: Սուրբ Երրորդություն եկեղեղեցում նրանք հոգևոր երգեր ու շարականներ են երգել: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուրաքանչյուր ուրբաթ... ավելի

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում կատարվել է Տնօրհնեքի արարողություն


Մասյացոտնի թեմի Դաշտավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում տնօրհնեքի կարգ է կատարել: Տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել։ Առաջին դարից առաքյալները Ծննդյան ու Հրաշափառ Հարության Բարի լուրն ավետելու և... ավելի

ԱՄՆ Արևելյան թեմում գումարվել է հոգևորականաց և 123-րդ թեմական պատգամավորական Ժողովները


Թեմի հոգևորականները քննարկել են անցնող տարվա ձեռքբերումները, ծխական կյանքի դժվարություններն ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։ Համաժողովն ավարտվել է Սուրբ Պատարագով՝ նորաօծ Սուրբ Հրեշտակապետաց՝ Սուրբ Գաբրիել և Սուրբ Միքայել եկեղեցում: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ժողովի օրակարգի մաս է... ավելի

Զորավոր Ավետարանը տեղափոխել են Սուրբ Զորավոր եկեղեցի և ուխտի պատարագ մատուցվել


Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրվա առիթով Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է տեղափոխվել Զորավոր Ավետարանը: Եկեղեցու հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռում ամփոփված են սուրբ Անանիա առաքյալի մասունքները: Եկեղեցին կոչվում է Սուրբ Զորավոր, որովհետեւ տևական ժամանակ այստեղ է պահվել Զորավոր կոչվող... ավելի

Հայոց ցեղասպանության թանգարանում փրկվածների ժառանգները լուսանկարներում ծնողներին են փնտրում


Թորոս Թադեւոսյանի զավակները Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության՝ հայ որբերին նվիրված հատվածում միանման հագնված երեխաների խմբանկարներում փորձել են իրենց հորը գտնել: Ցեղասպանությունից փրկված հարյուրավոր հայ երեխաների հետ Թորոս Թադեւոսյանը հայտնվել է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա... ավելի

Վերսկսվել է Մոշաղբյուրի սուրբ Կարապետ վանական համալիրի վերականգնումը


Վանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է և վերականգնման ամբողջ ընթացքը՝ նախագծումից սկսած, կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի գործակցությամբ: Վանքը տուժել է երկրաշարժերից և սողանքներից: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրահեռացման հարցը։ Երեք... ավելի

Կարմիր Կիրակիին Հովհաննավանք են տարել Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը


Ուխտագնացները Հովհաննավանքում մասնակցել են Սուրբ պատարագի եւ Ավետարանի օրհնությունն ստացել։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը պահվում է Կարապետյանների ընտանիքում: Արդեն 5 տարի է այս օրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովհաննավանք՝ Ավետարանից բխող օրհնությանը բաժին դարձնելով... ավելի