Alt

Սրբոց Թարգմանչաց տոնը Օշականում


Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Ավանդույթի համաձայն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվում է ուխտի պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ` Սրբոց Թարգմանչաց տոնին ժամանակակից լավագույն թարգմանիչներին... ավելի
2015-10-12 08:27:13
Alt

Նոր գիրք. Ֆրենսիս Բրնեթ, «Փոքրիկ արքայադուստրը»


Զանգակ» հրատրակչությունն առաջարկում է անգլիական մանկագրության ամենահայտնի գրքերից մեկի` Ֆրենսիս Բրնեթի Փոքրիկ արքայադուստրը» վեպի հայերեն բնագրային առաջին թարգմանությունը:
2015-10-11 22:26:06
Alt

«Կոմիտաս» փառատոնը եզրափակվեց մանկական խմբերգային երաժշտության համերգով


12 օր շարունակ հայ հանդիսատեսը Կոմիտաս» փառատոնի շրջանակում հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի լավագույն ստեղծագործությունները: Փատատոնի եզրափակիչ երեկոն մանկական խմբերգային երաժշտության համերգով էր:
2015-10-10 20:31:14
Alt

Կոպենհագենի ճարտարապետական ակադեմիայի ուսանողները՝ Օձունում


Այս օրերին Կոպենհագենի ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Թոմաս Քեմփմենի գլխավորած խումբը աշխատում է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու չափագրության վրա:
2015-10-09 19:52:57
Alt

«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամները՝ Ս. Էջմիածնում


ԱՄՆ-ում գործող Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը Հայաստանում աջակցում է սոցիալապես անապահով ուսանողների, մանկատների, դպրոցների ու մանկապարտեզների: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպության անդամները Հայոց հայրապետին ներկայացրին իրենց առաջիկա ծրագրերը:
2015-10-09 19:51:06
Alt

Նոր ցուցասրահ ու թանգարան` «Հայ միասնության խաչ» կազմակերպությունում


Էջմիածին քաղաքում գործող Հայ միասնության» խաչ կազմակերպության արվեստանոց-դպրոց է հաճախում 200 երեխա: Փոքրիկների՝ նոր ցուցասրահ ունենալու ցանկությանը աջակցել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանն ու շվեդաբնակ Ամիրյանների ընտանիքը:
2015-10-09 19:48:40
Alt

Արևմտահայության թվաքանակի հարցը՝ «վիճակագրությունների պատերազմ»


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի ուսումնասիրությունը՝ նվիրված 1878-1914թթ. արևմտահայության թվաքանակի հարցին, որի շուրջ թեժ բանավեճը որոշ ուսումնասիրողներ  կոչել են վիճակագրությունների պատերազմ»:
2015-10-09 19:46:47
Alt

Մայր Աթոռի ձեռագրատունը հարստացել է նոր նվիրատվություններով


Մյուռոնօրհնության առիթով Կարպիս Ջրբաշյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին նվիրել է 1649 թվականի մագաղաթյա ձեռագիր Ավետարան: Մայր Աթոռին ի պահպանություն է հանձնվել նաև Պարսկաստանի Ռաշտ քաղաքում լույս տեսած պարսկերեն Իրանե Քաբիր» շաբաթաթերթի 1929-1930թթ. համարները. դրանք Մայր Աթոռին է նվիրել հիմնադրի... ավելի
2015-10-09 19:43:49
Alt

Հայոց բանակի հետախույզ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված խաչքար է օծվել


Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվել է Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված խաչքար: 25-ամյա հետախույզը 2014 թվականի օգոստոսի մեկի լույս երկուսի գիշերը զոհվել է Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման փորձը կասեցնելիս:
2015-10-09 19:41:25
Alt

Եկեղեցական ամփոփ լուրեր 09.10.2015


Հայ եկեղեցու մյուռոնին նվիրված դասախոսություն Բաղդադում: Պրահայի կենտրոնում գործող Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին կհանձնվի Հայ առաքելական Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու ծխական համայնքին: Բրիտանական Դը դեյլի թելեգրաֆ» թերթը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցուցակը, որի մեջ ներառված են... ավելի
2015-10-09 19:38:37
Alt

Հոկտեմբերի 3-ը հռչակվել է Լմբատավանքի ուխտի օր


Արթիկից հարավ-արևմուտք գտնվող Լմբատավանքը հայտնի է նաև Կարմիր վանք անունով:  Հոկտեմբերի երեքին վաղ առավոտից Արթիկի ու Լմբատի բնակիչները, Արթիկի առաջնորդական տեղապահ Նարեկ վարդապետ Ավագյանի առաջնորդությամբ, դիմավորում էին Սուրբ Ստեփանոս Նախավկայի՝ Մայր Աթոռից բերված մասունքը՝ ամփոփված ճաճանչաձև... ավելի
2015-10-08 20:22:39
Alt

Մյուռոնօրհնության արարողությանը նվիրված ցուցահանդես և համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովեր» կամերային երգչախումբը սոպրանո Ռուզան Մանթաշյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող հայկական թեմաներով... ավելի
2015-10-05 09:37:54