Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ Եկեղեցում Խաչվերացի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ


Խաչվերացի տոնը նաեւ Սուրբ խաչ անունը կրող եկեղեցիների ուխտի օրն է։ Այդ առիթով վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Թովմա առաքյալի հրաշագործ մասունքը: Այդ օրը հավատացյալները հնարավորություն են... ավելի

Կանադայի հայոց թեմում 20-րդ անգամ գործել է Արարատ ճամբարը


Արդեն 20 տարի է` ամեն օգոստոսին կանադահայ երեխաները, պատանիները և երիտասարդները հնարավորություն ունեն մեկ շաբաթ միասին անցկացնել կրթական միջավայրում: Արարատ ճամբարի մանկապատանեկան ծրագրում կարևորվում է քրիստոնեական հավատքը և հայկական ինքնությունը: Կանադահայ երեխաները և պատանիները սովորում են... ավելի

Երեկոյան Մայր Աթոռում Խաչի թափոր է կազմվել և Անդաստանի կարգ կատարվել


Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն Խաչվերացի տոնական արարողությունները շարունակվում են երեկոյան։ Ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս է բերվել խաչի սուրբ մասունքը:

Խաչվերաց տոնին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական Պատարագ


Տոնական ղողանջների ուղեկցությամբ հոգևորականների թափորը և հավատացյալները Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Սուրբ Գայանե վանք՝ հանդիասպետելու տոնական Պատարագը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է եղել: Խաչվերացը խաչին նվիրված տոներից մեծագույնն է, որով... ավելի

Ափնա գյուղի սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի Խաչափայտի մասունք է բերվել


Խաչվերացի պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը: Նա հորդորել է երբեք չտկարանալ, որպես քրիստոնյա՝ հավատով կրել սեփական խաչը և խաչին ապավինած՝ հաղթահարել բոլոր փորձությունները: Հավատացյալները Խաչափայտի մասունքին հպվելով օրհնություն են ստացել։ Տոնական... ավելի

Խաչվերացին տոնական Պատարագ է մատուցվել Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում


Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրել է 6-րդ դարում Երուսաղեմից խաչի գերեվարման ու վերարձի իրադարձությունները, դրանցում հայերի ունեցած դերակատարությունը: Խաչափայտը դիպչնում է հայկական հողին ու մաքրաքործում: Երբ Քրիստոս իր արյունը հեղեց խաչին, մահվան գործիքը դարձրեց... ավելի

Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը


Այդ օրը՝ բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Խաչվերացը Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Յոթերորդ դարում պարսից զորքը,... ավելի

Երևանում և մարզերում գործող 8 հայորդաց տները սկսել են նոր ուսումնական տարին


Երևանում 3 Հայորդաց տուն է գործում Նոր Նորք, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում և «Մանրանկարչության դպրոց» Քանաքեռում: Հայորդաց տներ կան Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում և Վանաձորում: Երեսնամյա գործունեության ընթացքում հայորդիների մի քանի սերունդ է կրթվել այս հաստատություններում: Կրթօջախի... ավելի

Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են


Մայր աթոռում կայացել է հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական... ավելի

Բուհ ընդունված 80 ուսանողներ օգտվում են Հայ առաքելական եկեղեցու ՀՕՖ կրթավճարների ծրագրից


Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը 1997 թվականից սկսած՝ կրթական ու գիտական ծրագրեր է իրականացնում: Հովանավորվող ուսանողների ավելի քան 80 տոկոսը աշխատում է իր մասնագիտությամբ: Ուսանողները ընդգրկվում են ՀՕՖ-ի կամավորական ծրագրերում՝ մասնակցում են ծիրանահավաքի, թարգմանություններ են... ավելի

Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Բարերարը Մայր Աթոռին ընծայաբերել է համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու՝ III-IV դարեր թվագրվող մասունքը։ Այն հանձնվել է Մայր Աթոռի Գանձատան պահպանությանը, որտեղ... ավելի

Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը


Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրը կմատուցվի տոնական պատարագ: Մինչ այդ՝ սեպտեմբերի 9-ից սկսվել է տոնին նախորդող շաբաթապահքը, որի ընթացքում հավատացյալները աղոթքով կպատրաստվեն Սուրբ Խաչի բարձրացման տոնին: Խաչվերացի հիմքում պատմական այն դեպքն է, երբ Երուսաղեմի Ս. Հարության տաճարից գերեվարված... ավելի