Ֆրանսիայի հայկական թեմը հոգացել է արցախցիների ճամբարային հանգստի ծախսը


Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ 8-15 տարեկան ավելի քան 100 արցախցի երեխա մեկ շաբաթ անցկացրել է Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Հանգիստի ծախսն ամբողջությամբ հոգացել է Ֆրանսիայի հայոց թեմը:

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել... ավելի

Գրիգոր Նարեկացու նշանավոր մատյանի աղոթքները թարգմանվել են պորտուգալերեն


Բրազիլիայի հայոց թեմի ջանքերով թարգմանությունը լույս է տեսել առանձին գրքույկով։ Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագից հետո, Սան Պաոլոյի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը սուրբ խաչով օրհնել է Նարեկացու նշանավոր աղոթագրքի... ավելի

Մայր Աթոռը վերապատրաստման եռամսյա դասընթաց է կազմակերպել արցախցի կանանց համար


Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ և Ֆրանսիայի հայոց թեմի հովանավորությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և Գուգարաց թեմը սկսում են մասնագիտական վերապատրաստման եռամսյա ծրագիր: Մասնակիցները արցախցի կանայք են: Այս ծրագրով նոր բնակավայրում ինտեգրման հնարավորություններ են տրամադրում... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացին մասնակցող հոգեւորականներին


Սուրբ Էջմիածնում քահանաներին վերապատրաստման երեքշաբաթյա դասընթացին մասնակցելու համար մոտ քսան քահանա է եկել աշխարհի տարբեր երկրների հայոց թեմերից: Նորին սրբությունը նկատել է, որ նրանք Մայր Աթոռի սուրբ և նվիրական մթնոլորտին հաղորդակցվելու հնարավորույթյուն են ստացել։ Ամեն ամիս Մայր Աթոռում քահանաների... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին


Նորաօծ երկու աբեղաներն ու հինգ քահանա հայրերը Նորին Սրբության Հայրապետական օրհնությանն արժանանալուց հետո իրենց ծառայությունը ստանձնել են նշանակված վայրերում: Նախորդ կիրակի նրանք անդրանիկ պատարագ են մատուցել տարբեր եկեղեցիներում: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նորաօծ եկեղեցականներն իրենց... ավելի

Մայր Աթոռից Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը


Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման 10-րդ տարեդարձի առիթով հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1860-ական թվականներին: Խորհրդային տարիներին շատ եկեղեցիների... ավելի

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել... ավելի

Մայր Աթոռից Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Խաչի մասունքարանը


Հուլիսի 28-ին Ապարանի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման տասնամյակն է: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Խաչի մասունքարանը: Կմատուցվի տոնական պատարագ: Մասունքարանը սրբավայրում կմնա մինչև օրվա ավարտը:  

Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի ցուցահանդեսը


Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի «Էմոցիոնալ փոթորիկ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են կարչուհու տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքները։ Մանոն-Արմինե Ավետիսյանը Մայր Աոթռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի մանկավարժն է:... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին


Վեհափառ Հայրապետը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը ազգային արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին: Կամավորական ծրագրի մասնակցելու համար Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել ՀԲԸՄ կենտրոնական վարչության ջանքերը հայրենանվեր առաքելության, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող զորակցության, կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրին մասնակցում... ավելի