Եկեղեցինները պատրաստվում են փակել խորանի վարագույրները․ սկսվում է մեծ պահքը


Փետրվարի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կփակվեն խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ պահքի շրջանում խորհուրդ չի տրվում կատարել մատաղի արարողություն և չի խրախուսվում... ավելի

Վիրահայոց թեմը նշել է սուրբ Ղևոնդյանց և սրբոց Վարդանանց տոները


Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով փետրվարի 6-ին տոնական սուրբ պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում։ Երկու օր անց նույն եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանի և 1036 վկաների հիշատակի օրվան:

Նաիրի Զարյանի անվան դպրոցում կատարվել է տնօրհնեքի կարգ


ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայագույն վարդապետ Բաղումյանը Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցում տնօրհնեքի կարգ է կատարել։ Օրհնված ջուրը հայր Զաքարիան ցողել է դասասենյակներում, աշակերտներին հորդորել է սիրել գիրքը, ունենալ հստակ նպատակներ, բացահայտել իրենց ուժեղ կողմերը և կարևորել հայ առաքելական եկեղեցին:... ավելի

Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ


Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը Դալարիկի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ։ Սա Ավարայրի ճակատամարտում հանուն քրիստոնեական հավատի մարտիրոսված զորավարների և հոգևորականների հիշատակության օրն է: Այս օրը Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության տոնն է, ինչպես նաև նրանց,... ավելի

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը


Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը։ Այդ առիթով տոնական պատարագներ են մատուցվել եկեղեցիներում: Սրբոց Վարդանանց տոնը հանուն հավատի և հայրենիքի նահատակվածների հիշատակության օրն է: 5-րդ դարի զորավարներին ու զորականներին եկեղեցին սրբացրել է:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը


Ղևոնդյանց քահանաները Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն էին, որոնք ոչ միայն քայլում էին հայոց բանակի առջևից, այլև քաջալերում պարսից զորքի դեմ դուրս եկած մարտիկներին։ Տոնի առիթով շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են... ավելի

Հայորդաց տան սաները շախմատի առաջնություններում բարձր հորիզոնականներ են զբաղեցնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» ՀՏ շախմատի դասարանի սան Արամե Ղազարյանը վրաստանում կայացած շախմատի միջազգային փառատոնին գրավել է 2-րդ հորիզոնականը։ Ավետ Բալաբեկյանը շախմատի Վաղարշապատի առաջնությանը գրավել է առաջին տեղը։ Անահիտ Գրիգորյանը դարձել է մարզի դպրոցականների օլիպիադայի... ավելի

Նրագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում 52 արցախցի է մկրտվել


Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին 52 արցախցի է մկրտվել, սակայն մկրտությունը ընդհանրական չի եղել։ Արցախցի մի քանի ընտանիք եկեղեցի է եկել իր կնքահայրերի հետ։ Մյուս մասի կնքահայրությունը ստանձնել են Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի անդամները։

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն... ավելի

«Քլոտիա Նազարյան» բժշկական կենտրոնը սկսել է սպասարկել արցախցիներին


Բժշկական կենտրոնը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։ Մինչև այս բժշկական խորհրդատվական ծառայություններ էր մատուցում սիրիահայերին և լիբանանահայերին։ Կենտրոնում տրամադրում են սրտաբանի, մանկաբույժի, հոգեբանի, ակնաբույժի և գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, որոշ դեպքերում տրամադրում են նաև... ավելի

Ամփոփ լրահոս 02.02.2024


Հռոմի սուրբ Վլաս եկեղեցում Հայոց բանակի տոնի առթիվ կատարվել է հանրապետական մաղթանք և սուրբ Սարգսի տոնի առթիվ երիտասարդների օրհնության կարգ։ Երուսաղեմի սրբոց Հակոբյանց վանքի Մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք` հանուն քրիստոնեական միության: Հունվարին քրիստոնյաների միասնությանը նվիրված... ավելի

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն ավարտվել է


Հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 6-ին, որտեղ հաղթողները մեկ ուսումնական տարվա ընթացում կրթաթոշակ կստանան: Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ վարդ. Բաղումյանը նկատել է, որ չնայած Կրթության նախարարությունը որոշել է առարկան դուրս բերել դպրոցից, բայց իրականում աշակերտները խանդավառությամբ են... ավելի