|
20 գնդերեցների Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնելԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա... ավելի |
|
Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը տոնի առիթով բերվել է եկեղեցիՍիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։ |
|
Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներՈսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։ |
|
Կայացել է միջեկեղեցական հանձնախմբի նիստՀռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ |
|
Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը պատրաստվում է հաջորդ մրցաշարինԱմմանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձած 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն այժմ պատրաստվում է հաջորդ մրցաշարին։ Նա Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան ըմբշամարտի դասարանի սան է: Էջմիածնի հայորդյաց տանը, որ... ավելի |
|
Հայ Առաքելական եկեղեցին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ինՏոնի առթիվ Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: 2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: |
|
ԵԽ-ում քննարկվել է Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հարցըԵվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի... ավելի |
|
Ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանն անհատական ցուցահանդեսով ներկայացնում է կավե և ապակյա քանդակներԵրաժշտություններ կավե քանդակների մեջ․ ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանի «Հողի երգը» ցուցահանդեսի աշխատանքները այսպես կարելի է բնորոշել։ |
|
Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանումԱվարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան: |
|
Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տունՁյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի... ավելի |
|
Ս․ Կապուտիկյանի ծննդյան 105-ամյա հոբելյանին վերահրատարակվել է բանաստեղծուհու «Էջեր փակ գզրոցներիցը»Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա հայրապետի տնօրինությամբ։... ավելի |
|
Ինտելեկտուալ խաղ-փառատոն Ս․ Սարգսի տոնին ընդառաջԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, Սուրբ Սարգսի տոնից առաջ, «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոն էին կազմակերպել։ |