|
|
Ս. Ներսես Շնորհալու մասունք է նվիրաբերվել Մայր Աթոռ Ս. ԷջմիածնինԵրանաշնորհ հայրապետի մասունքը, ամփոփված խաչ-մասունքարանում, Մայր Աթոռին է ընծայաբերել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մասունքը Ս․ Էջմիածին բերեց Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: |
|
Դեկտեմբերի 16-ին եկեղեցիներ կտարվեն Ս․ Հակոբի և Ս․ Ներսես Շնորհալու մասունքներըՍ․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքները կբերվեն Մասյացոտնի թեմի չորս եկեղեցիներ՝ Ներքին Դվին, Մրգավան, Բուրաստան և Արարատ գյուղերի Սուրբ Հակոբ եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը։ |
|
Դեկտեմբերի 16-ին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներումՁմեռնամուտի կամ Սուրբ Հակոբի շաբաթապահքին հաջորդում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության տոնը: Դեկտեմբերի 16-ին մեր եկեղեցին կնշի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: |
|
Մայր Աթոռը դրամական աջակցություն է տրամադրում արցախցիներինԳարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը դրամական աջակցության ծրագիր է իրականացնում արցախահայերի համար: |
|
Արցախի համար համերգ և հանգանակություն Բրազիլիայի հայոց թեմումԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ մայր եկեղեցու կամարների ներքո Արցախին նվիրված համերգային երեկո անցկացվեց: Հնչեցին հոգևոր երգեր՝ թեմապատկան «Երիտասարդաց Ձայն» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր նաև հանգանակություն Արցախի ժողովրդին օգնելու նպատակով... ավելի |
|
|
ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը մտահոգություն է հայտնելԱլեքսանդրա Քսանթակիսը նոյեմբերի 30-ին մտահոգություն է հայտնել «...հայկական պատմական, մշակութային և կրոնական կարևոր վայրերի և օբյեկտների շարունակական ոչնչացման և յուրացման, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված խեղաթյուրման, հայերի նկատմամբ... ավելի |
|
|
Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում. միջազգային գիտաժողով ԻտալիայումԱրևելագիտության պապական ինստիտուտում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանի 850-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի բացումը։ Մասնակիցներին ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: |
|
|
Բրազիլիայի հայոց թեմում շքանշան է հանձնվել ատենապետ Տիգրան ՔյուլցյանինԳարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի Ս. Գևորգ եկեղեցու վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած... ավելի |
|
|
Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի հայ համայնքում կիրակնօրյա դպրոց է բացվելԴեկտեմբերի 8-ին Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի հայ եկեղեցական համայնքում տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը: Գերարդսբերգեն քաղաքում հայ եկեղեցական համայնքը հիմնադրվել է երկու ամիս առաջ, և կիրակնօրյա դպրոցը համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար է: |
|
|
Ամփոփ լրահոս 08.12.2023Հայաստան է այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը՝ աջակցության ծրագրեր մշակելու արցախցի ընտանիքների համար: Նյու Յորքի Ս. Մարկոս տաճարում հոգևոր համերգից ստացված հասույթը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` օգնելու արցախցիներին: Լատվիայի համալսարանում ներկայացվել է Ս. Ներսես Շնորհալու... ավելի |
|
|
Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը թարգմանվել է 50 լեզվով, մեկ հատորումՄխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը: |
|
|
«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված էր Հրաչյա Թամրազյանի 70-ամյակինՄաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն... ավելի |