Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին


Ջավախքի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1847թ.-ին: Վերջին տասնամյակներին եկեղեցին չէր գործում, փլուզման եզրին էր: Աղոթատեղին վերանորոգվել է ծնունդով գոմանցի հայր և որդի Բանդիկյանների բարերարությամբ:  

«Լավ կլինի գնաս Ջուղա». Արամ, Արա, Արտաշես Վրույրների եզակի վավերագրումները


200-ից ավելի բնօրինակ առարկաներ, արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր, Անիից փրկված մասունքներ, վավերագրական կարևոր և եզակի նմուշներ համադրվել և ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում: «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ժամանակավոր ցուցահանդեսը ներկայացնում է Վրույրների... ավելի

Ամփոփ լրահոս 20.10.2023


Հայ առաքելական եկեղեցու նոր համայնք է հիմնադրվել Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում: Լոնդոնի Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը նշել է Սուրբ Թարգմանիչների տոնը: Պոլսում մեկնարկել է հայ մշակույթի շաբաթը:  

Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում


«Դրսում ինչ ստեղծել եմ, արմատները դարձյալ այստեղ են՝ Հայաստանում, Գյումրիում»,- ասում է վաստակավոր նկարիչը: 70-ամյակի հոբելյանական ցուցադրությամբ ցանկացել է վերահաստատել իր ինքնության և մեր ժողովրդի լինելության խորհուրդն այս դժվարին ժամանակներում:  

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի անդամներ Խաչատուր Մութաֆյանին և Լյուդվիգ Հարոյանին: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացավ Կաթողիկոսական գրասենյակի պատասխանատու քարտուղար Անահիտ Անտոնյանը:

Ադրբեջանի պատմույթը կեղծ է․ ժամանակակից Ադրբեջանը ոչ մի կապ չունի Աղվանքի հետ․ ավստրիացի հայագետ


Ավստրիացի հայագետ Յասմին Դում Թրագուտի և աղվանագետ Յոստ Գիպերտի աշխատասիրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» անգլերեն աշխատությունը: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզվաբաններ, արևելագետներ, հայագետներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատություններից: Գիրքը նաև գիտահեն պատասխան է... ավելի

Արցախի թեմի Տեր Ներսես քահանան


Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն... ավելի

«Կանթեղ» մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը պարգևատրեց ժամանակակից թարգմանիչներին


Այս տարի Գրողների միության «Կանթեղ» մրցանակ ստացան թարգմանիչներ Տատյանա Յուրգենսոնը, Պավել Չերկաշինը, Արևշատ Ավագյանը, Լեոնիդ Զիլֆուղարյանը, Կարեն Խուրշուդյանը։  

«Որ իրար տեսնում ենք, կարոտած իրար գրկում ենք»․ արցախցիների ուխտը Փարպիի Ս․ Թարգմանչաց եկեղեցում


Արցախի և Արագածոտնի թեմերի առաջնորդների ջանքերով Թարգմանչաց տոնին Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից տեղահանված մեր հայրենակիցներն ուխտագնացության մեկնեցին Փարպի գյուղի Ս․ Թարգմանչաց եկեղեցի։  

Ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ


Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց Ֆադեյ Սարգսյանի հիշատակին: Այս սեպտեմբերին լրացել է ականավոր գործչի 100-ամյակը:  

Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվեց


Նորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  

Ս. Թարգմանչաց տոնի օրը Օշականի Ս. Մաշտոց եկեղեցում


Մատենադարանից Ս. Մաշտոց եկեղեցի էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը: Տոնական պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: