Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվեց


Նորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  

Ս. Թարգմանչաց տոնի օրը Օշականի Ս. Մաշտոց եկեղեցում


Մատենադարանից Ս. Մաշտոց եկեղեցի էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը: Տոնական պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:  

Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին է


Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:  

Գրադարանավարի օրվա առթիվ շնորհակալագրեր են ստացել ոլորտի աշխատակիցները


Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի աշխատակիցները:  

Մեկնարկել է քահանաների վերապատրաստման դասընթացը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայ եկեղեցու՝ արտասահմանյան և հայաստանյան տարբեր թեմերի քահանաների համար կազմակերպվում է վերապատրաստման երեքշաբաթյա դասընթաց: Ծրագիրն անցկացվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:  

Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ:

Նորքի հայորդյաց տունն աջակցում է արցախահայերին


Շուրջ 150 բռնի տեղահանված արցախյան ընտանիք է ընդունել, առաջնային կարիքները հոգացել ու ճանապարհել Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տունը: Մայրաքաղաքի ու մարզերի մյուս հայորդյաց տները նույնպես սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում այս օրերին:  

Նորաօծ եպիսկոպոսների հետ հանդիպել է Ամենայն հայոց հայրապետը


Հայոց հովվապետը նորաօծ հինգ եպիսկոպոսներին հորդորեց մշտապես աղոթքով իմաստություն խնդրել Բարձրյալից՝ անշեղ կատարելու համար պարտքը հայրենիքի և ժողովրդի առջև:  

ԱՄՆ արևմտյան և Ֆրանսիայի հայոց թեմերի ուխտավորները հանդիպել են Ամենայն հայոց հայրապետի հետ


Վեհափառ հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների` ուխտավորաբար Ս. Էջմիածին այցելությունները, հատկապես, Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում: Այդպես նրանք առավել հաղորդ են դառնում հայրենիքում առկա հիմնահարցերին և բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։

Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հոկտեմբերի 8-ին էջմիածնական եպիսկոպոսաց դասը համալրվեց հինգ նոր անուններով: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական իշխանություն ստացան Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Կիրակոս վարդապետ... ավելի

Եպիսկոպոսական ձեռնադրությունից առաջ կատարվեց ուխտադրության կարգ


Եպիսկոպոսական ձեռնադրությունից առաջ կատարվեց ուխտադրության կարգ

Վատիկանում կոչ են արել մոնիտորինգ իրականացնել ԼՂ քրիստոնեական ժառանգության նկատմամբ


Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը: Այն կոչ է արել մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության նկատմամբ: Միջազգային հանրությանը հորդոր է հղվել հումանիտար աջակցություն ցուցաբերել շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներին... ավելի