Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 27.09.2023


Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի ադրբեջանական անցակետը հատել է 50 243 բռնի տեղահանված արցախցի։ Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում արդեն սպառվել են կեցավայրերը: Ադրբեջանցիները Հակարիի անցակետում ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել... ավելի

Սուրբ Գևորգ զորավարի մասունքներ կտարվեն նաև Մուղնու և Գառնահովիտի եկեղեցիներ


Սեպրեմբերի 30-ին, Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրը Սուրբ Էջմիածնից Արագածոտնի մարզի Մուղնի և Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղերի Սուրբ Գևորգ եկեղեցիներում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սուրբի մասունքներին:

Կոռնիձորում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում են նաև հոգևորականներ


Կոռնիձորի անցակետում աշխատող մեր թղթակցի տեսանյութը Ացախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին:  

Սուրբ Գևորգի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմ


Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռից Սուրբ Գևորգ զորավարի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմի` սրբի անունը կրող եկեղեցիներ: Մինչև օրվա վերջ հավատացյալները կարող են օրհնություն ստանալ` հաղորդակցվելով խնդրակատար սրբի մասունքին:  

Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր


Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի: Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Ամենայն հայոց հայրապետի... ավելի

Վեհափառ հայրապետի հետ հանդիպել են կին բուժաշխատողներ՝ մտահոգված տիրող կացության վերաբերյալ


Սեպտեմբերի 25-ին, Ս. Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսին են մոտեցել մի խումբ կին բուժաշխատողներ՝ Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց մտահոգությունները հայտնելու Հայաստանում և Արցախում տիրող կացության վերաբերյալ:  

Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար կարգ կատարվեց


Սեպտեմբերի 24-ին Ս. Գայանե վանքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։

Սեպտեմբերի 25-ի կեսօրի դրությամբ շուրջ 5000 բռնի տեղահանված արցախցի է ժամանել Հայաստան


Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։

Բողոքի ցույցեր Սփյուռքի տարբեր օջախներում՝ Արցախում կատավող էթնիկ զտումների դեմ


Վաշինգտոն, Տորոնտո, Լոնդոն. աշխարհի բոլոր ծայրերում ցույցերով հանդես եկող հայերը կոչերով ու պաստառներով դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախում:  

Հարցազրույց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ


21-ը սեպտեմբերի, 2023թ.

Ռուսահայոց թեմի հոգևորականները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները Արցախում


Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքաեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկեց քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձավ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան... ավելի

Հոկտեմբերի 1-ին Վարագա սուրբ Խաչի տոնն է


Խաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տերունական նշանին նվիրված այս տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, որը կսկսվի սեպտեմբերի 25-ից: