Alt

«Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ծրագիրը Վանաձորում


Տնաշինական կենտրոնի Կառուցում են դեսպանները» ծրագրի շրջանակում Վանաձորի Տարոն 3» թաղամասում կառուցվում են 8 բնակարանից բաղկացած երկհարկանի քոթեջներ: Շինարարությանը մասնակցում են նաև Հայաստանում ԱՄՆ -ի և Լիտվայի արտակարգ և լիազոր դեպանները՝ Ջոն Ա. Հեֆֆերնը և Էրիկաս Պետրիկասը:
2014-09-15 23:17:39
Alt

Սկսվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին


2014-15 ուսումնական տարվա համար Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում քննություն է հանձնել 88 դիմորդ: Գևորգյան ճեմարան է ընդունվել 45-ը: Այսօր հանդիսավոր բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին: Հանդիսությանը ներկա էր Ամենայն հայոց հայրապետը: 
2014-09-15 23:10:51
Alt

Սարկավագները՝ քահանայական ձեռնադրությունից առաջ


Սեպտեմբերի 21-ին քահանայական ձեռնադրությամբ նոր ծնունդ, նոր անուն և նոր կյանք կունենան 13 սարկավագ՝ Գևորգյան ճեմարանից և քահանայից լսարանից:
2014-09-15 23:07:06
Alt

Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները


ԳԱԱ-ում սեպտեմբերի 12-ին սեմինար-քննարկում է տեղի ունեցել Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» թեմայով: Զեկուցողներն անդրադարձել են արդի հայ հեքիաթի դրսևորման նոր ձևերին համացանցում, արդի գրականության մեջ և այլուր: Մասնակիցները նաև բանահավաքություն են կատարել Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերում:
2014-09-15 17:45:15
Alt

Նոր գրքեր 15.09.2014


Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել 20-րդ դարի ամերիկյան գրականության թերևս ամենահայտնի վեպը՝ Ջերոմ Սելինջերի Փրկիչը տարեկանի արտում» գլուխգործոցը, որը հայ ընթերցողին առավել հայտնի էր Տարեկանի արտում, անդունդի եզրին» ռուսերեն թարգմանությամբ:  Մայր Աթոռի հրատարակչատունը... ավելի
2014-09-15 17:43:10
Alt

Խաչվերացը՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցում


Խաչվերացի տոնին Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի հազարավոր ուխտավորներ են գալիս: Ավանդությունն ասում է, որ եկեղեցու խորանի տակ տերունական խաչափայտից մասունք է պահվում:   
2014-09-15 15:42:42
Alt

Խաչվերացի նախատոնակին օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը


Սեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ... ավելի
2014-09-15 15:14:42
Alt

Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը` ի տես հավատացյալների


Այսօր՝ երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվեց Ս. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը:  Կատարվեց անդաստանի օրհնության կարգ: 
2014-09-15 14:34:02
Alt

Օծվեց Բերդի Ս. Հովհաննես եկեղեցին


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին, օծվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությունը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Բերդ քաղաք էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նորակառույց եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
2014-09-14 22:00:17
Alt

Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը


Սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը`Խաչվերացը: Մայր Տաճարում այսօր պատարագիչը տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն էր: Հավատացյալներին նա հիշեցրեց, որ Սուրբ Խաչի տոնը նաև Քրիստոսին լծակից լինելու խորհուրդն ունի:
2014-09-14 21:56:31

Մենակատարների պետական անսամբլի համերգը Կամերային երաժշտության տանը


Սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցված էր Մոցարտի, Հենդելի, Վիվալդիի երաժշտության հնչյուններով: Ելույթ էին ունենում Մենակատարների պետական անսամբլն ու 5 հրավիրյալ մենակատարներ: Կամերային նվագախումբն այս անգամ ղեկավարում էր Վարդուհի Մինասյանը: 
Alt

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն Իտալիայում


Օգոստոսի 26-ից 30-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն անցկացրեց Իտալիայի տարբեր քաղաքներում` մասնակցելով երաժշտական չորս միջազգային փառատոնի:
2014-09-13 19:31:28