Կալկաթա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Կալկաթայի Ս. Նազարեթ հայոց եկեղեցում Բարեխոսական կարգ կատարվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ցեղասպանության նահատակների հիշատակության պատարագ և բարեխոսական կարգ Մայր Աթոռում


2015 թվականին, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո, Հայ առաքելական եկեղեցին աղոթքով հայցում է սուրբ նահատակների բարեխոսությունը: Ապրիլի 24-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիների խոնարններից հնչող պատարագը սուրբ նահատակների հիշատակին է: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ... ավելի

Գուգարաց թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների:

Թբիլիսի. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Վիրահայոց թեմում ջահերով երթը մեկնարկեց ապրիլի 23-ին: Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը Թբիլիսիի հայոց եկեղեցիներ սկսվեց վաղ առավոտից:  

Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Ապրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով... ավելի

Արցախ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություն


Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ շարունակում ենք պայքարել սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Տեսանյութ Արցախից:  

Տավուշի թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություն


Իջևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կառուցված Սրբոց Նահատակաց բաց խորանին պատարագ մատուցեց Աբել քահանա Քարտաշյանը: «Չվախենալ և վերջ տալ լալկանությանը. միայն այդ կերպ է հնարավոր հաղթել»,-քարոզում ասաց տեր հայրը:  

Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին


«Մելքոնը չէր կարող նեջիբ լինել... երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրություն է բացվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:  

Մեծ Բրիտանիայի հայերը մասնակցել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններին


Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հիշատակի ամենամյա երթը: Ամեն տարի այս օրերին Մեծ Բրիտանիայի հայերը հավաքվում են Անգլիայի մայրաքաղաքում: Նրանք անցնում են Լոնդոնի փողոցներով՝ արդարության ճանաչման ու հատուցման կոչեր կրող պաստառներով:  

Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Ապրիլի 24-ին, Հայոց հայրապետի նախագահությամբ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ: Արարողությունից հետո Վեհափառ հայրապետը հորդոր հղեց արցախցիներին:  

ՀԵՀԵՄ երիտասարդները՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններին


Սփյուռքի տարբեր թեմերում այս օրերին Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ է կատարվում, հիշատակի տարբեր ձեռնարկներ են իրականացվում: Դրանց ակտիվ մասնակցություն են ունենում նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Սփյուռքի անդամները:  

Հայոց ցեղասպանության թեման կինոյում


Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացրել են հայ և օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ։ Այսուհանդերձ, հրեական հոլոքոստի թեմայի համեմատությամբ, քիչ թիվ են կազմում հայոց ցեղասպաբնության թեմայով նկարահանված գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերը. սա արձանագրում են նաև մասնագետները։