|
|
Կոնստանցիայի հայ համայքնըՌումինիայի Կոնստանցիա ծովափնյա քաղաքում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսից: Ժամանակին այստեղ գրեթե 4000 հայ է ապրել, այսօր` կա ընդամենը 200 հայ: Սուրբ Մարիամ եկեղեցին տեղակայված է նախկին հայկական դպրոցի շենքում: Տեսանյութ Կոնստանցիայից: 2013-11-26 11:03:24 |
|
|
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»Արտագաղթ` ազգային նկարագիր, թե՞ ժամանակի պարտադրանք: Այս հարցադրումն է արված Հարություն Խաչատրայանի Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմում: Հոկտեմբերի 7-ին` Մոսկվա» կինոթատրոնում, տեղի ունեցավ ֆիլմի երևանյան երկրորդ ցուցադրությունը: 2013-11-25 10:27:07 |
|
|
Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբՀայ հոգևոր երաժշտության պահպանողներից ու տարածողներից մեկը Գեղարդ» երգեցիկ խումբն է (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խմբի մենահամերգն էր: Համերգը նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին: 2013-11-24 19:18:37 |
|
|
Երվանդ Երկանյանի նոր ստեղծագործության պրեմիերանՄիստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար. տեղի ունեցավ Երվանդ Երկանյանի նոր ստեղծագործության պրեմիերան: Նույն երեկոյի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և լոնդոնաբնակ մեր հայրենակցուհի Անահիտ Չաուշյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը: 2013-11-23 23:01:59 |
|
|
Երաժշտության ալտերնատիվ ուսուցումն ու երաժշտական թերապիան «Ծիլ բուսաց» կենտրոնումԵրաժշտական հոգեթերապիան արտ-թերապիայի ուղղություններից է, որի միջոցով հնարավոր է կարգավորել հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և միջավայրին հարմարվելու մի շարք խնդիրներ: Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը կողմ է ոչ միայն երաժշտության ալտերնատիվ ուսուցմանը, այլև երաժշտությունն... ավելի 2013-11-23 22:55:27 |
|
|
Վերդիի «Ռեքվիեմը» Օպերայի և բալետի թատրոնումԵրաժշտական տարբեր կոլեկտիվներ մեկտեղվել են` նշելու Ջ. Վերդիի 200-ամյակը: Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը և 4 մեներգիչներ ներկայացրել են Վերդիի Ռեքվիեմը: 2013-11-23 22:51:38 |
|
|
Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակումրՀանրահայտ ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցն արդեն հասցրել է Հայաստանում երկու անգամ ելույթ ունենալ: Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին նա կատարեց Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը: 2013-11-23 22:31:57 |
|
|
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ԵրևանումԳյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում Հայաստան էր ժամանել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նվագախումբը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան» համերգասրահում և Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում: Երեկոյի ընթացքում նվագախմբիի գեղ. ղեկավար Վլադիմիր... ավելի 2013-11-23 22:26:30 |
|
|
Ռախմանինով. «Ալեկո» օպերա, Ռապսոդիա Պագանինիի թեմայովՍերգեյ Ռախմանինովի 140-ամյակի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով` երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում ներկայացվեց Ալեկո» օպերան:... ավելի 2013-11-23 22:12:11 |
|
|
«Գայանե» բալետը` նոր գլխավոր դերակատարովՆոյեմբերի 9-ին Oպերային թատրոնում յուրատեսակ պրեմիերա էր: Վիլեն Գալստյանի բեմադրած Գայանե» բալետում փոխվել է գլխավոր դերակատարը: 4 տարի Իսրայել Բալլեում աշխատելուց հետո Հայաստան է վերադարձել պարուհի Աննա Կոստանյանը: 2013-11-23 17:25:39 |
|
|
Քահանաների պատրաստման նոր լսարան Ս. ԷջմիածնումՆոյեմբերի 1-ից Գևորգյան հոգևոր ճեմարանում քահանաների պատրաստման նոր լսարան է ձևավորվել: Եռամյա կրթությունն անվճար է: Քահանայից լսարան կարող են ընդունվել եկեղեցում սպասավորել ցանկացող բարձրագույն կրթությամբ անձինք: 2013-11-22 19:30:48 |
|
|
«Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով ԵրևանումՀայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովին հայ և օտարազգի մասնագետները ներկայացնում էին ժամանակակից գորգագործության, հնատիպ գորգերի պահպանության ու այլ հարցեր: Միջազգային հավաքը ՀՀ մշակույթի նախարարության, թանգարանների, ստեղծագործական կենտրոնների ու արտադրող... ավելի 2013-11-22 16:58:21 |