Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացել է Խորեն Պալյանին նվիրված հուշ-երեկո


1960-ական թվականներին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը առաջիններից էին, որ դարձան հայ հոգևոր երգի կրողներն ու տարածողները։ Խորեն Պալյանը երաժշտագիտական, բանասիրական ու պատմաբանասիրական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Գրել է «Ժամանակագրություն Հայաստանյայց եկեղեցվո» ուսումնական... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնել է հին տոմարով Բեթղեհեմի ծննդյան տաճարում Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի արարողություն է կատարվել Սիրիայի Հոմս քաղաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցում Ժնևի Սուրբ Հակոբ մայր եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ՝ միջեկեղեցական աղոթքի արարողություն

Ջավախքում 23 պատանի կոչվել են եկեղեցական ծառայության առաջին աստիճանի


Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում մատուցել է կիրակնօրյա Պատարագ, որի ավարտին եկեղեցում կատարվել է դպրական ձեռնադրություն: Եկեղեցական ծառայության առաջին աստիճանի են կոչվել 23 պատանիներ: Նրանցից 10-ը Ախալքալաքի, 10-ը՝ Նինոծմինդայի և երեքը՝ Ախալցխայի հայոց... ավելի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների համար


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Մայր Տաճարում պատարագի ավարտին աղոթք է բարձրացրել առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող հայ գերիների համար: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի... ավելի

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը կազմակերպում է համահայկական ուխտագնացություն


Կազմակերպությունն այս տարի նշում է կազմավորման 25 ամյակը։ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է դեպի Մայր Հայրենիք և Սուրբ Էջմիածին համահայկական ուխտագնացություն։ Այն կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերը պատրաստվում են համահայկական... ավելի

Լույս է տեսել Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին․ համայն հայության Մայր Տաճարրը» գիրքը


Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը Մայր Տաճարի ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվում է դեռևս Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ուսումնառության տարիներից։ Ուսումնասիրության մեջ հեղինակն անդրադարձել է Մայր Տաճարի կառուցման սրբազան ավանդությանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքին, Մայր Տաճարի ճարտարապետության... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Պորտուգալիայի և Իսպանիայի հայ հավատացյալները մասնակցել են Սուրբ Ծննդյան արարողություններին ԱՄՆ արևմտյան թեմում գտնվող Անապատի Սուրբ Կարապետ եկեղեցու համայնքը նշել է սրբավայրի օծման 13-րդ տարեդարձը Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն այցելել է Սան Պաուլուի Արփի ծերատուն  

Սուրբ Ծննդյան տոնից հետո հոգեւորականները կատարում են տնօրհնեքի արարողություն


Բարի լուրն ավետելու և օրհնություն բաշխելու համար քահանաներն այցելում են հավատացյալների տներ, օրհնում տան բարիքներն ու ընտանիքի անդամներին: Ավետարանիչների վկայությամբ՝ տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել՝ պատգամելով իր աշակերներին, որ տուն մտնելիս խաղաղություն ցանկանան այդ տանը:... ավելի

Քաշաթաղի հուշարձանների լուսանկարները հավաքվել են մեկ գրքում


Լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը համատեղ հրատարակել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն անգլերենով։ Զոհրաբ Ըռքոյանը 1996-2020 թվականներին լուսանկարել է Քաշաթաղի շրջանի հուշարձանները, որոնց... ավելի

Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը


Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը: Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող... ավելի

Հոգեւորականները տնօրհնեքի արարողություն են կատարել Սաղմոսավանքի հովվությունում


Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հովվությունից Տեր Օշին քահանա Հայրապետյանը և Տեր Փառեն քահանա Առաքելյանը այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքի տուն: Հոգեւորականները Քրիստոսի ծննդյան բարի լուրը տարել են արժանապատիվ աշխատող, ստեղծող, արարող ընտանիք: Օրհնել տան բարիքներն ու բնակիչներին, երեխաներին... ավելի

Օնտարիո նահանգի վարչապետը մասնակցել է Սբ. Երրորդություն Եկեղեցու Սբ. Ծննդյան Պատարագին


Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ և եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանը: Պատարագի ավարտին տեր հայրը կատարել է ջրօրհնեքի արարողություն։ Որպես գնահատանք Օնթարիո նահանգի բնակիչների և հայ համայնքի... ավելի