Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկել է ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հարցը


Հունիսի 11-13-ը Մայր Աթոռում կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովին քննարկվել է հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներն ու ներքաղաքական զարգացումները։ Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, անվտանգության մարտահրավերներին և խաղաղ ցուցարաների... ավելի

Արարատում տոնական պատարագով նշվել է Ամենափրկիչ եկեղեցու 2 ամյակը


Արարատի բնակիչները օրն սկսել են սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տոնական պատարագով: Միագմբեթ, սև և նարնջագույն տուֆից կառուցված սուրբ Ամենափրկիչը քաղաքի միակ աղոթատեղին է, որի կառուցման աշխատանքներն ավելի քան 10-ը տարի են տևել: Եկեղեցուն կից նաև մոմավառության սրահ և հովվատուն է կառուցվել, որն... ավելի

Մայր Տաճարի վերականգնմանը զուգահեռ բարեկարգվում է հարակից կանաչ տարածքը


Առաջիկա 1-2 տարվա ընթացքում Տաճարի կանաչապատ տարածքն իր ամբողջական տեսքը կստանա։ Ամենայն Հայոց Հայրապետի առաջարկով՝ Տաճարի կանաչապատման նախագծումն իրականացվել է հայկական գորգարվեստի զարդանախշերի մոտիվներով։ Հարակից կառույցներին և կլիմային հարմար կանաչ համադրություն ստեղծելու նպատակով լանդշաֆտային... ավելի

Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները


Գերագույն հոգևոր խորհրդի անդամները խստորեն դատապարտել են հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել` նշելով, որ փորձ է արվում լռեցնել հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են... ավելի

Հունիսի 11-ին մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ


Մայր Աթոռում քննարկվում են Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Ս․ Էջմիածնի մայր տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Կայացել է վավերագորղ-լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «Խաչքար» պատկերագրքի շնորհանդեսը


Գրքում ամփոփված են Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ վայրերի խաչքարերի լուսանկարներ։ Նոր հրատարակված գրքում մոտ 500 խաչքար է ներկայացված: Հեղինակը անդրադարձել է պատմական խաչքարերի ոճերի ու քարատեսակների տարբերություններին: Նա... ավելի

Վիսոցկու ստեղծագործությունները «Իրական դպրոցի» սաները կսերտեն գրաբարով


Շուտով «Իրական դպրոց» ուսումնարանը սաներին կդասավանդի գրաբարի հեղինակած սեփական դասագրքով, որտեղ կան առակներ, ժամանակակից պատմություններ՝ գրաբար թարգմանությամբ, պատմիչների ստեղծագործություններից ծաղկաքաղ և նույնիսկ Վիսոցկու և այլ հեղինակների երգերի գրաբար թարգմանություններ: Իրական դպրոցը գործում է... ավելի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացել է ուսումնական պատարագ բաց դասը


Ուսումնական տարվա ամեն ուրբաթ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողները ուսուցչական երգչախմբերի հետ մասնակցում են ժամերգությունների, պատարագների։ Աղոթքների ու շարականների ուսուցումը կրթահամալիրում իրականացնում են մասնագիտական... ավելի

Լույս է տեսել Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գիրքը


Կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գրքի շնորհանդեսն ու գրքի մոտիվներով նկարահանված համանուն փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը հեղինակի պապի զոհված եղբայների մասին է, որոնք մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին: Մի... ավելի

Նորոգվում և մաքրվում է Մայր Տաճարի ներսում գտնվող երկու ջրհորը


Մայր Տաճարի ներսում 2 ջրհոր կա՝ մեկը հյուսիսային ավանդատան ներսում, մյուսը՝ սուրբ Ստեփանոս Նախավկայի խորանի դիմաց, որտեղից հավատացյալները ջուր են վերցրել՝ համոզված լինելով, որ այն տաճարի հրաշագործ զորությամբ է օժտված: 2012թ. սկսած՝ վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը չոր և անձրևային եղանակներին... ավելի

Արցախի Մեծ Շեն համայնքի նախկին ղեկավարը Մայր Աթոռի օժանդակությամբ պրոթեզավորվել է


44-օրյա պատերազմի ժամանակ Թալիշում ականի պայթյունից վիրավորված Դավիթ Անանյանը Մայր Աթոռի նախաձեռնությամբ պրոթեզավորվել է Ավստրիայում։ Բուժում ստացած 6 զինհաշմանդամների հիվանդանոցային ծախսերը հոգացել է Վինցենց գրուպ հիմնադրամը, իսկ կեցության ծախսերը՝ Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը... ավելի

Քահանաների տարեկան ժողովը դատապարտել է Սարդարապատում ոստիկանության գործողությունը


Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցել են Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական: Նրանք դատապարտել են մայիսի 28-ին Սարդարապատի... ավելի