Արցախի կոթողները կարող են Նախիջեւանի հուշարձանների ճակատագիրն ունենալ


Լույս է տեսել «Հուշարձաններ և ինքնություններ Կովկասում» կոլեկտիվ մենագրությունը, որում մի խումբ հայ և օտարազգի գիտնականներ անդրադարձել են Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի տարածքում գտնվող բազմաթիվ վտանգված և արդեն ոչնչացված հայկական հուշարձաններին։ Այդ վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերը թվագրվում են... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը


Տոնի առիթավ ուխատվոր հավատացյալներով մարդաշատ են եղել հատկապես Սուրբ Հովհաննես անունը կրող եկեղեցիները: Ավանդաբար, Մասյացոտնի թեմի Մոշաղբյուր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցի են բերվել սրբերի մասունքները և տոնական պատարագ է մատուցվել։  

Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են բոլոր թեմերը


Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների առաջնորդներ դատապարտել են Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ անհարգալից դրսևորումները, հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքներն ու բռնի... ավելի

Զինհաշմանդամ Արթուր Հովհաննիսյանը պրոթեզավորվելուց հետո բանկում աշխատանք է ստացել


44-օրյա պատերազմից հրաշքով փրկված Արթուր Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու օժանդակությամբ պրոթեզավորվել եւ բուժվել է Կանադայում։ Նա այժմ աշխատում է հայկական բանկերից մեկում։ Մայր Աթոռի կողմից դեռևս 2016 թվականից սկիզբ առած զինհաշմանդամների պրոթեզավորման և բուժման ծրագիրը բազմաթիվ զինվորների... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը


Մայիսի 30-ը նաեւ Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք են տարվել սրբերի մասունքներ: Հայոց Հայրապետը օրհնություն բաշխելով՝ Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի նշխարներով մասունքարանը Ս. Տրդատ, Ս. Գրիգոր Լուսավորիչ բաց խորանի մոտ հանձնել է... ավելի

Ս. Գայանյանց տոնին դուրս բերվեց սրբուհու մասունքը, կատարվեց Հանրապետական մաղթանք


Պատարագի ավարտին Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:  

Հայոց հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները


Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր: Հայոց հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ... ավելի

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, համայն հայությանն է դիմել Ամենայն հայոց հայրապետը


«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։ Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը


Հայ եկեղեցին նշել է Ս․ Հռիփսիմյանց կույսերի տոնը և ազդարարել Արարատյան շաբաթվա սկիզբը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ վեհարանից դուրս է բերել Սուրբ Հռիփսիմեի մասունքարանը, որը պահվում է Սուրբ Էջմիածնի գանձատանը:  

Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին զորակցելու համար Տաթևում անցկացվել են միջոցառումներ


Տաթևի վանական համալիրը ընդունել է «Կենաց ծառ» խորհրդանշական անունը կրող ուխտագնացության մասնակիցներին: Հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից Սյունիք են այցելել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների ազատման համատեղ աղոթքի համար։  

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է


Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և... ավելի

ՀՕՖ-ը 17 դրամաշնորհ է հանձնել գիտության ոլորտի ներկայացուցիչներին


Գիտությունների ազգային ակադեմիայում Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 17 դրամաշնորհ է հանձնել գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, բանասիրության, նյութագիտության և այլ ոլորտներում... ավելի