|
Աշտարակի հայորդյաց տանը կայացել է «Վրձնյալ շարականներ» պատկերագրքույկի շնորհանդեսըՓոքրիկ հեղինակները, կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ, ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա՝ վերածել պատկերի: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, երեխաների աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով: |
|
Ծաղկազարդի տոնի օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է Դռնբացեքի արարողությունԱմենայն հայոց Հայրապետը Դռնբացեքի արարողության ժամանակ օրհնեց ներկաներին։ Արարողության ժամանակ տեղի է ունենում երկխոսություն փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին... ավելի |
|
Ծաղկազարդի տոնը ռուսաստանաբնակ հայ հավատացյալները նշել են Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցումՏոնակատարությունը սկսվեց կանաչ ճյուղերի՝ կյանքի, հույսի և նորացման խորհրդանիշի օրհնությամբ: Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը, ինչը Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ըստ ավետարանական պատմության՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը... ավելի |
|
Լույս է տեսել Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածուՀատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին: Ժողովածուն կազմել են Ասողիկ աբեղա Կարապետյանը և պատմաբան Գոհար Ավագյանը: Հատորում ներառվել են 7-ից 21-րդ դարերի փաստաթղթեր Մաշտոցյան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից և Մայր... ավելի |
|
Երևանի Մայր տաճարի կառուցման հուշաքարը դրվել է 1990 թվականին, մարտի 31-ին36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնում հուշաքար տեղադրվեց, որն օրհնեց անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը՝ հայտարարելով, որ նորանկախ, անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի: Հիմնարկեքի արարողությունը կատարել է Գարեգին... ավելի |
|
Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան»... ավելի |
|
Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվելՏեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները... ավելի |
|
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվելԾաղկազարդը գավառցիների սիրած տոներից է, որին հավատացյալները ուրախությամբ են պատրաստվում՝ վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուս Քրիստոսին: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են հավատացյալներին։ Սուրբ Աստվածածնում... ավելի |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` ԾաղկազարդըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Մայր Աթոռում առավոտյան ժամերգությունից հետո Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր... ավելի |
|
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Արագածոտնի թեմի հոգեւորականները մասնակցել են ժամերգությանԱրագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի հոգևորականները, Ղազարավանի մենաստանի միանձնուհիները, վանականները, ուխտավորները միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգության: Արարողության մասնակիցները խոնարհվելով Սուրբ... ավելի |
|
Նորաբաց գյուղի եկեղեցում Մասյացոտնի քահանաները մասնակցել են միասնական ժամերգությանՄասյացոտնի թեմի քահանաները Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը: Աղոթական մթնոլորտում ներկաները խորհրդածել են Հայոց Եկեղեցու առաջիկա իրադարձությունների մասին: Պահոց շրջանի ուրբաթ օրերին Մասյացոտնի թեմի քահանաները միասնական աղոթել են... ավելի |
|
Մարտի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի ԾաղկազարդըԾաղկազարդին՝ առավոտյան, բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Կօրհնվեն աշխարհի 4 կողմերը, նաև՝ ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն և հաղորդություն կտրվի: Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն՝ պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների... ավելի |