Հուլիսի 5-ին՝ շաբաթապահքի ավարտին, կնշվի Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը


Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Հայոց առաջին հայրապետին նվիրված 3 տոներից է, նշվում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթ օրը: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին այն կնշի հուլիսի 5-ին: Այդ օրը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Սրբի մասունքներից մեկն էլ ամփոփված է այս... ավելի

Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են Հավուց Թառի վերականգնումը


Հավուց Թառ վանական համալիրը ծրագրով նախատեսում են հետազոտել, չափագրել, նախագծել եւ սկսել շինարարությունը։ Ծրագրով նախատեսվում է սկսել պատմաարխիվային հետազոտություներ, նյութերի հավաքագրում, պեղման լայնածավալ աշխատանքներ, վիդեո ֆոտո փաստագրում և այդ ամբողջ նյութի հիման վրա կվերականգնեն համալիրը։ Վաղ... ավելի

Մատենադարանում ցուցադրվել է Մայր Տաճարի որմնանկարների առաջին շերտից վերականգնված հատվածը


Նոր բացված «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրությանը առաջին անգամ ներկայացվել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների առաջին շերտից վերականգնված պատկերը։ Ցուցադրության բացման արարողությանը Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հայտարարել է, որ բազմազան և պարբերական... ավելի

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում մատուցվել է պատարագ գերյալների ու ազատազրկվածների համար


Հոգևոր հայրերը հորդորել են աղոթել երկրի խաղաղության և միասնության համար: Այս օրերին մատուցվող պատարագները գերյալների, հոգևոր հայրերի ազատության և հասարակական համերաշխության համար են: Հունիսի 5-ին, Հայ առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առիթով:... ավելի

Իրավապահների գործողությունները Մայր Տաճարում հոգեւորականները համարում են համազգային ամոթ


Մայր Տաճարում Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը հոտդորել է հավատացյալներին լինել անսասան, ինչպես հայոց հայրապետներն են եղել: Սուրբ Պատարագների շղթան սկսվել է հունիսի 30-ից: Հուլիսի 5-ին կնշվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է համահայկական ուխտագնացության մասնակիցներին


Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմը նշել է կազմավորման 25 ամյակը։ Այն ստեղծվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, 2001 թ., երբ նշվում էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Հուլիսի 2-7-ը անցկացվող համահայկական ուխտագնացությանը... ավելի

Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում օրհնվել են նոր կառուցվող եկեղեցու հիմքերը


Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է 16 վեմ քարերը, ապա դրանք ամփոփել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Խմելնիցկիում սա հայկական առաջին եկեղեցին է։ Ճարտարապետը հայաստանաբնակ Անդրանիկ Սարգսյանն է: Եկեղեցին լինելու է գմբեթավոր, տարածքում գործելու է նաև կիրակնօրյա... ավելի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերիների և ազատազրկվածների համար


Հավատացյալները երեկոյան ժամերգությունից հետո Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում մատուցված պատարագին աղոթել են գերիների ազատության, մեռյալների մխիթարության և երկրի խաղաղության համար։ Տեր Առնակ քահանա Հարությունյանը նկատել է, որ այս 4 օրերին սուրբ Պատարագի հիմնական աղոթքը հավատացյալներներն ուղղում են... ավելի

Մայր Տաճարում աղոթել են կալանավորված արքեպիսկոպոսների եւ Սամվել Կարապետյանի համար


Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հորդորել է հավատացյալներին աղոթել, քանի որ միայն այդ կերպ կարող են փարատել անազատության մեջ գտնվող Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միայնությունը։ Սրբազան հայրը հավատացյալներին հրավիրել է Տիրոջ զորակցությունը հայցել նրանց համար, որ... ավելի

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերության եւ նեղության մեջ գտնվողներ համար


Երեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։

Մայր տաճարում աղոթել են գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և խաղաղության համար


Հուլիսի 1-ին Մայր Տաճարում պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ հոգևորականի՝ յուրաքանչյուր հայ, եթե գիտի իր երկրի ու եկեղեցու պատմությունը, պիտի նաև գիտակցի՝ Քրիստոսին մոտենալով, զղջումով ու ապաշխարությամբ, անցյալի սխալներից դասեր քաղելով միայն հնարավոր է... ավելի

Երեւանում կայացել է «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողով


Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության... ավելի