Alt

Ջրօրհնեք Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում


Տարվա այս եղանակին առատ ձյունն ու մերկասառույցը դժվարանցանելի դարձնում Տեղերի Սուրբ Աստվածածին վանք տանող ճանապարհը: Եղանակը, սակայն, ինչպիսին էլ լինի, ամեն տարի հունվարի 9-ին ուխտավորները հասնում են վանք` մասնակցելու Ջրօրհնեքի արարողությանը:
2015-01-12 22:51:42
Alt

Ջրօրհնեք Խորոնք գյուղի Ս. Նշան մատուռում


Արմավիրի թեմի Խորոնք համայնքի Ս. Նշան մատուռը կառուցվել է խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցու քարերով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը օրերս այստեղ ջրօրհնեքի կարգ կատարեց: Տեր հոր առաջարկով ջրօրհնեքի արարողությանը խաչի քավորի պարտավորությունն ստանձնել էր Շողակաթ»... ավելի
2015-01-12 22:40:23
Alt

Ամանորյա ավանդական Կաղանդչեքը Մայր Աթոռում


Հումոր, զվարճալի պատմություններ միաբանական և ուսանողական կյանքից, Ամանորի տոնական տրամադրություն: Գևորգյան հոգևոր ճեմարանում Կանադչեքի ավանդական հավաք էր: 
2015-01-12 22:37:42
Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ս. Ծննդյան տոնին հաջորդող օրը քրիստոնյաներն աղոթում են ննջեցյալների համար` նրանց տանելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մեռելոց հիշատակության պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցում էր Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:
2015-01-08 10:59:50

Հայրապետական պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին


Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն... ավելի
2015-01-06 22:16:43
Alt

Ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Տաճարում Ճրագալույցի պատարագ մատուցեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ավարտին ավանդաբար Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսը:
2015-01-06 19:10:23
Alt

Տարվա առաջին տնօրհնյաց կարգը Վեհարանում


Ճրագալույցի պատարագից անմիջապես հետո հոգևորականները թափորով Հայոց հայրապետին ուղեկցում են Վեհարան: Տարվա առաջին տնօրհնյաց կարգը ավանդաբար կատարվում է կաթողիկոսական նստավայրում: 
2015-01-06 19:08:16
Alt

Ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Ս. Ծննդյան  ճրագալույցի պատարագը մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանի հանդիսապետությամբ, ծիսակատար հոգևորականը Տ. Նարեկ աբեղա Ավագյանն էր: Հավատացյալների շարքերում ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան... ավելի
2015-01-06 19:05:45
Alt

Ճրագալույցի պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Տարերցտարի քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին ավելի բազմամարդ է դառնում: Հազարավորները նախընտրում են այս ժամին եկեղեցում գտնվել, Ճրագալույցի սուրբ պատարագին մասնակցել, այստեղ լսել ու մտերիմներին փոխանցել Քրիստոսի ծննդյան ավետիսը:
2015-01-06 19:02:42
Alt

Ճրագալույցի պատարագ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում


Աշտարակում Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին հաջորդում է թափորով պտույտը քաղաքի փողոցներով: Հոգևոր սպասավորներն ու համայնքի երիտասարդները, տոնական շարականների և երգասացության ուղեկցությամբ, շրջում է քաղաքով, թակում մարդկանց դռները, Սուրբ Ծննդյան Ավետիսն ու եկեղեցուց բերված լույսը փոխանցելով նրանց:
2015-01-06 18:59:56
Alt

Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ընդունված կարգի համաձայն` յուրաքանչյուր տարի Ամանորի գիշերը հանրապետական մաղթանք է կատարվում, երբ Եկեղեցին աղոթում է առ Աստված հայրենիքի ծաղաղության և շենության համար: Այս տարի, հանրապետական մաղթանքին գումարվել էր նաև նռան օրհնության արարողությունը: 
2015-01-05 22:14:02
Alt

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա մաղթանքը


Խռովահույզ է այսօր աշխարհը: Խնդիրներ կան նաև հայրենական մեր կյանքում: Պատասխանատվությունը ամենքինս է: Զորանանք մեր կոչման և մեր ծառայության մեջ»:
2015-01-01 14:43:28