Alt

Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օրը


Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեգալստյան տոնը հռչակված է որպես Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օրը: Ավանդույթի համաձայն այդ օրը եկեղեցի են բերվում սրբազան մասուքներ: Այս տարի հոգևորականների թափորը Առաքելոց վանք բերեց Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքները:
2014-06-08 22:39:45
Alt

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի փակումը


Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» համերգային ծրագրով ավարտվեց շուրջ մեկ ամիս տևած Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը: Շվեյցարիայից ժամանել էին կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը, մեր հայրենակից դաշնակահար Սոնա Շաբոյանը և թավջութակահար Պի-Չին-Չիեն:
2014-06-07 21:36:02
Alt

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի բացման արարողությունը


Այս տարի մրցույթին մասնակցելու համար 18 երկրից 50-ից ավելի հայտ է ստացվել: Երևան են ժամանել երիտասարդ դաշնակահարներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հվ. Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Մրցույթը բացվեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:
2014-06-07 21:33:23
Alt

Վիսոցկու հարթաքանդակը Երևանում


Հունիսի 6-ին Գաֆեսճյան» կենտրոնի հարևանությամբ բացվեց Վ. Վիսոցկու հարթաքանդակը: Հեղինակը լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսն է, նվիրատուն՝ Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիան: Հարթաքանդակի բացման արարողությունից հետո Գաֆեսճյան» քանդակների պարտեզում մինչև ուշ երեկո... ավելի
2014-06-07 21:14:35
Alt

«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 4-րդ միջազգային փառատոնը


Այս շաբաթ մեր երկրում անցկացվեց Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Այս տարվա փառատոնը նվիրվում է նախագծի հիմնադրման 25-ամյակին:
2014-06-07 20:37:45
Alt

«Հեքիաթն է կանչում»՝ համերգաշար երեխաների համար


Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը Գյումրիում, Վանաձորում ու Երևանում երեխաների համար անցկացրեց Հեքիաթն է կանչում» համերգաշարը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին մանկատան և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները: Նախագծին մասնակցում էին նաև այլ թատրոններ, հասարակական կառույցներ ու... ավելի
2014-06-07 20:28:20
Alt

Զինվորների մկրտություն Ս. Գայանեում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գայանե եկեղեցում ինժեներասակրավորային զորամասի զինվորների մկրտության արարողությունն էր: 25 նորադարձների կնքահայրերը նույն զորամասի զինակից ընկերներն էին:
2014-06-06 23:38:52
Alt

Կանադայի հայոց թեմը նոր առաջնորդ ունի


Կանադայի հայոց թեմի պատգամավորական ժողովը թեմակալ առաջնորդ է ընտրել Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:
2014-06-06 23:33:47
Alt

Այս կիրակի Հոգեգալստյան տոնն է


Հունիսի 8-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնի Հոգեգալուստը` Պենտեկոստեն: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Հոգեգալստյան տոնին նաև Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օրն է: Այդ օրը վանք կտարվեն առաքյալների մասունքները:
2014-06-06 23:30:53
Alt

Արցախյան ազատամարտի մասնակցի ընտանիքը բնակարան կունենա


Գուգարաց թեմում մեկնարկած Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանգանակությունների շնորհիվ Վանաձորի տնակային ավանում բնակվող Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Քալաշյանի ընտանիքը շուտով կտոնի բնակարանամուտ:
2014-06-06 20:48:27
Alt

Արաբկիրի եկեղեցու շինարարությունը կավարտվի 2015թ.-ին


Երևանի Արաբկիր համայնքում կառուցվող եկեղեցին մայրաքաղաքում մեծությամբ երկրորդն է Ս. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցուց հետո: Արաբկիրի եկեղեցին կառուցվում է Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
2014-06-06 20:43:42
Alt

«Նվիրիր հույս». բարեգործական համերգ ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաների համար


Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության կազմակերպած բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաների ընտանիքներին: Համերգին մասնակցում էին Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը, Զանգակներ», Ծաղկազարդ», Գեղարդ» խմբերը,... ավելի
2014-06-06 20:32:52