Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 4 սարկավագներ պաշտպանել են իրենց ավարտաճառերը


Սարկավագներ ներկայացրել են հետազոտական աշխատանքներ կրոնական զոհաբերությունների էթոլոգիական համատեքստին Ղևտական գրքի օրինակով, Հայոց եկեղեցու Սուրբ Սարգսի տոնի կերպափոխություններին, քրիստոնեության և հեթանոսության փոխհարաբերություններին, պալիատիվ խնամքի հոգևոր և հոգեբանական միտումներին։ Մագիստրոսները... ավելի

Ֆրանսիայում արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդ է ստեղծվել


Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ Եկեղեցու Փարիզի և հյուսիսային Ֆրանսիայի առաջնորդ Մարկոս եպիսկոպոսին, հարավային Ֆրանսիայի առաջնորդ Ղուկաս եպիսկոպոսին, Ասորի ուղղափառ Եկեղեցու Ֆրանսիայի մետրոպոլիտ Ժորժ եպիսկոպոսին, քահանաների... ավելի

Մեծ պահքի շրջանում՝ երկուշաբթիից ուրբաթ, վաղ առավոտյան կատարվում է Արեւագալի ժամերգություն


Այդ ժամը Քրիստոսի Հարության խորհուրդն ունի, քանի որ Հարությունից հետո Հիսուսն հենց այդ ժամին է երևացել աշակերտներին: Արևածագին է նաև, որ յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանին այց են գնացել և տեսել, որ հարություն է առել: Ժամերգության ընթացքում հնչող շարականները նվիրված են լույսին, արևածագին, կյանքի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի ԲԿ տնօրինությանը և բուժանձնակազմին


Վեհափառ Հայրապետը բժիշկներին հորդորել է առավել մեծ նախանձախնդրությամբ իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն բուժման կարիք ունեցող անձանց ապաքինմանը: Նորին Սրբությունը կարևոր է համարել բուժանձնակազմի մասնագիտական ու խորհրդատվական աշխատանքը բնակչության շրջանում... ավելի

Երեւանում Արցախից տեղահանված երեխաների համար բացվել է վերականգնողական կենտրոն


Ծրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Բուն Բարեկենդանի տոնին Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Պատարագ է մատուցվել: Բեյրութում Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումը դեղորայք է բաշխել հայ հայ համայնքի անդամներին Քահանայության 50-րդ տարեդարձի առիթով Ավստրալիայի թեմում միջոցառում են կազմեկերպել Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի... ավելի

Մայր Աթոռը լույս է ընծայել Վեհափառ Հայրապետի ելույթները, խոհերը, պատգամներն ու օրհնության խոսքերը


Անցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը... ավելի

Բուն Բարեկենդանի տոնին Պատարագ են մատուցել Էրեբունի համայնքի կիսակառույց Սուրբ Մեսրոպ եկեղեցում


Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Սուրբ Պատարագը մատուցել է տնակում։ Հավատացյալների մի մասը սրբազան արարողությանը մասնակցել է բակում։ Սուրբ Մեսրոպ եկեղեցում՝ տնակային պայմաններում գործում են գորգագործության, անգլերենի խմբակներ ինչպես նաև կիրակնօրյա դպրոց:  

Բուն Բարեկենդանով սկսվել է Մեծ պահքը, որը կավարտվի Սուրբ Հարության տոնին


Բուն Բարեկենդանը խորհրդանշում է դրախտում մարդու ապրած օրերը։ Տոնին հաջորդող օրվանից սկսվում և Սուրբ Հարության տոնով ավարտվում է Մեծ Պահքը: Այդ օրերը խորհրդանշում են Քրիստոսի՝ ծոմապահությամբ և ապաշխարությամբ անցկացրած օրերը, երբ մկրտությունից հետո նա անապատում 40 օր սատանայի կողմից փորձության... ավելի

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը


Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը մասնակցել է Սիրիայի ազգային երկխոսության խորհրդաժողովին Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդը Լոնդոնում մասնակցել է արևելյան ասորի համայնքի նոր եկեղեցու բացմանը Կաթոլիկ աշխարհը աղոթում է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի առողջացման համար Բրազիլիայում հայոց... ավելի

Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է երեքշաբաթյա դասընթացի մասնակցած քահանաներին


Հայոց Հայրապետը կարևոր է համարել վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ քահանաները կարողանում են վերանորոգել իրենց ուխտը, զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով: Դասընթացը լավ առիթ է ընձեռում նաև միմյանց հետ հովվական փորձառությունը կիսելու, ամրապնդելու... ավելի