Պատմական երկու իրադարձությունները մեծ ոգեւորություն են առաջացրել


Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում երկու խոշոր իրադարձություններ տեղի ունեցան: Օրհնվեց հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի մայր տաճարը: Երկու իրադարձությունն էլ մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և սփյուռքում, դարձան հայ համայնքները... ավելի

Արցախի թեմի առաջնորդը Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում


Մունք-Գերմանիա նախաձեռնությունը և ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը հանդիպում են կազմակերպել Վառնայում: Վրթանես Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, կոչ է արել աջակցել շուրջ 120 000 բռնի տեղահանված արցախահայերին: Սրբազանն... ավելի

Սուրբ Գեւորգի մասունքը տարվել են Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի և Պատարագ է մատուցվել


Կոշը ժամանակին էջմիածնապատկան գյուղ է եղել: Ավանդաբար սուրբ Գևորգի տոնը նշելուց մեկ շաբաթ անց սրբի մասունքը բերվում է նաև այս եկեղեցի և պատարագ է մատուցվում: Կատարվել է նաև ջրօրհնյաց կարգ: Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնված նոր մյուռոնով պատարագիչ հոգևորականն օրհնել է ջուրը:... ավելի

Վերաօծումից հետո կիրակնօրյա առաջին Պատարագն է մատուցվել Մայր Տաճարում


Վերաօծումից հետո առաջին կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար եկեղեցու բակում ուխտավորների հերթ է գոյացել։ Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական իրադարձությունների առիթով, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ուխտավորներին մատաղ և օրհնված ջուր է... ավելի

Ծաղկաձորի Կեչառիս վանքում նորօրհնյալ մյուռոնի առիթով կատարվել է ջրօրհնեքի կարգ


Սա բացառիկ արարողություն է, քանի որ ջրօրհնեք կատարվում է տարվա մեջ մեկ օր՝ հունվարի 6-ին, երբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը: Ջրօրհնեքի արարողություն է կատարվում նաև մյուռոնօրհնությունից անմիջապես հետո, նորօրհնյալ մյուռոնի զորությունը հավատացյալներին... ավելի

Մայր տաճարի վերաօծումից հետո մեկ շաբաթ շարունակ ՝ամեն օր մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ


7 օր շարունակ տաճարի զանգերը հնչել են՝ որպես աղոթքի կանչ Հայաստանի խաղաղության, բարգավաճ կյանքի, պատերազմից հետո անհետ կորածների, զոհվածների և գերության մեջ գտնվողների ու նրանց ընտանիքների համար։ Շաբաթ օրը Մայր տաճարում պատարագ է մատուցել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի... ավելի

Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը


Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծումից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, երեկոյան Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մարդկանց հոսքը չի դադարում: Մայր... ավելի

Մայր Աթոռն ու Մաշտոցյան Մատենադարանը համատեղ ներկայացրել են բացառիկ ցուցանմուշներ


Մաշտոցյան Մատենադարանում բացվել է ցուցադրություն «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով։ Ներկայացված են Մայր Աթոռից բերված ծիսական պարագաներ և Մատենադարանում պահվող, բայց գիտական շրջանառությունից դուրս մնացած լուսանկարներ ու ապակե նեգատիվներ:... ավելի

Հայաստանում անցկացվել է Էկումենիկ դիակոնիային նվիրված եռօրյա համաժողով


Հայաստան է ժամանել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ դիակոնիայի աշխատախմբի ավելի քան 20 ներկայացուցիչ եռօրյա համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպումը նախաձեռնել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Մասնակիցներն այցելել են Սաղմոսավանք,... ավելի

Մյուռոնօրհնության ու Տաճարի վերաօծման մեջ ուխտավորները միասնության խորհուրդ են տեսնում


Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու համար յուրաքանչյուր թեմից ուխտավորական խմբերում ընդգրկվել են թեմական կյանքում ավանդ ունեցող անձինք, հավատացյալներ, որոնք, վերադառնալով իրենց բնակության վայրեր, Էջմիածնի սերն ու օրհնությունը կփոխանցեն իրենց հարազատներին ու... ավելի

Մայր Տաճարում պատարագ է մատուցել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը


Վերաօծումից հետո Մայր Տաճարն ու հարակից տարածքը բազմամարդ է օրվա բոլոր ժամերին: Ուխտավորներն ընտանիքներով գնում են նորոգված տաճարը տեսնելու և իրենց գոհաբանական աղոթքը վեր առաքելու: Երեկոյան, ժամը յոթին, սկսվում է պատարագը, եկեղեցին լեփ լեցուն է հավատացյալներով: Հոկտեմբերի 3-ին Մայր Տաճարում Պատարագ... ավելի

Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունից արարողություններին շուրջ 50 հոգանոց խումբ է մասնակցել


Ստամբուլից ժամանած ուխտավորները ոգեւորվել եւ համախմբվել են մյուռոնօրհնության ու Տաճարի վերաօծման արարողությունների առիթով։ Արարողություններին չմասնակցած հավատացյալները սպասում են Սահակ արք. Մաշալյանի գլխավորությամբ 50 հոգանոց խմբի վերադարձին, որպեսզի ստանան Մայր Աթոռի օրհնություն ու ջերմությունը: