Ղազարավանի միանձնուհիները վերաօծումից առաջ վերջնական մաքրել եմ նորոգված Մայր Տաճարը


Շինարարական աղբից Տաճարն արդեն մաքրվել է: Վերջնական մաքրությունը վստահվել է Ղազարավանի միանձնուհիներին: Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ Մայր Աթոռի ամվողջ միաբանական դասը ներգրավված է ընթացիկ աշխատանքներին՝ Մյուռոնօրհնության և Տաճարի բացման արարողությունները հավուր պատշաճի իրականացնելու համար... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով


Կանադայի հայոց թեմի «Հայ Արտ տունը» կազմակերպել է ուխտագնացություն դեպի Քվեբեկի սրբավայր և Աստվածամոր մայր տաճար Սեպտեմբերի 21-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց հայոց միաբանությունը Սուրբ Աստվածածնի տաճարում կատարել է հանրապետական մաղթանք Սեպտեմբերին վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է... ավելի

Պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը


Երկու ցուցասրահներից մեկում նախաքրիստոնեական շրջանի գտածոներ են, մյուսում Աստվածամոր պատկերով նմուշներ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են Բրիտանական հեղինակավոր թանգարանում։ Արձանը հայտնաբերվել է 1870 ականներին, հայկական... ավելի

Անկախության տոնին Մասյացոտնի թեմն ուխտագնացություն է կազմակերպել Լաջանիստի Սպիտակ վանք


Թեմի առաջնորդը, հոգևորականներն ու 120-ից ավելի երիտասարդներ շուրջ 3 կիլոմետր ոտքով անցնելով ճանապարհի դժվարությունները՝ հասել են խոնարհված, 13-14 դար թվագրվող սրբատեղի: Թեմը հաճախ է ուխտագնացություններ կազմակերպում խոնրահված այս եկեղեցի, Օրբելյանների ժամանակաշրջանի սրբավայրը աղբյուրներում Ս.... ավելի

Վերաօծման 9-րդ տարեդարձի առիթով Նիգավանի եկեղեցի է տարվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը


Խաչեվերացին հաջորդող կիրակի Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: 1870 ականներին կառուցված կիսավեր եկեղեցին վերաօծվել է 2015 թվականին։ Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձի առիթավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու... ավելի

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ


Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին: Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման... ավելի

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանրապետական մաղթանք է կատարվել


Մայրավանքի միաբանությունը աղոթել է անկախ և ազատ Հայաստանի համար: Հանրապետական մաղթանքը հայոց եկեղեցիներում կատարվում է 1991 թվականից տարեկան երկու անգամ` մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին: Առաջին անգամ կատարվել է 1991-ին Անկախության հանրաքվեի հռչակումից անմիջապես հետո, և կաթողիկոսական տնօրինությամբ... ավելի

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականներն այցելել են Եռաբլուր


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ պանթեոնում հանգչող մարտիկների, որոնց քաջության և անձնազոհության շնորհիվ, դժվարությամբ ձեռք բերվեց, ամրացավ ու զորացավ Հայաստանի... ավելի

Անկախության տոնի առիթով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել


Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։ Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին... ավելի

Նյու Յորքի քաղաքապետը պարգեւատրել է Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին


Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը արևելաեվրոպական մշակույթին և ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ պատվոգիր է տվել Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին։ Սրբազանը հայտարարել է, որ հայկական համայնքը ձեւավորվել է ցեղասպանություն վերապրած հայերի կամքի, ոգու և խիզախության... ավելի

SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրել


Քրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ... ավելի

Ցեղասպանագետները համարում են, որ Արցախի բռնի տեղահանությունը ցեղասպանություն է


«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները զուգահեռ են անցկացրել Արցախի շրջափակման և Հայոց ցեղասպանության գործողությունների միջեւ: Գիտաժողովը խնդիր է դրել ձևավորել հարթակ ընդդեմ ցեղասպանությունների։