Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, համայն հայությանն է դիմել Ամենայն հայոց հայրապետը


«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։ Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը


Հայ եկեղեցին նշել է Ս․ Հռիփսիմյանց կույսերի տոնը և ազդարարել Արարատյան շաբաթվա սկիզբը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ վեհարանից դուրս է բերել Սուրբ Հռիփսիմեի մասունքարանը, որը պահվում է Սուրբ Էջմիածնի գանձատանը:  

Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին զորակցելու համար Տաթևում անցկացվել են միջոցառումներ


Տաթևի վանական համալիրը ընդունել է «Կենաց ծառ» խորհրդանշական անունը կրող ուխտագնացության մասնակիցներին: Հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից Սյունիք են այցելել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների ազատման համատեղ աղոթքի համար։  

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է


Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և... ավելի

ՀՕՖ-ը 17 դրամաշնորհ է հանձնել գիտության ոլորտի ներկայացուցիչներին


Գիտությունների ազգային ակադեմիայում Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 17 դրամաշնորհ է հանձնել գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, բանասիրության, նյութագիտության և այլ ոլորտներում... ավելի

Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրվել է հայկական խաչքար


Հոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ... ավելի

Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին ելույթ ունեցել Ջավախքում


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Դրանից մեկ օր առաջ նա Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտների հետ վարպետության դաս է անցկացրել, որին 16 պատանի է մասնակցել։ Նրանցից երկուսը արվեստագետի... ավելի

Մայիսի 27-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ կմեկնարկի Արարատյան տոնախմբության շաբաթը


Ավանդույթի համաձայն այդ օրը Սուրբ Հռիփսիմեի նվիրական մասունքները հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ կտեղափոխվեն Ս. Հռիփսիմե վանական համալիր: Տոնական պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն սրբուհու բարեխոսությունը հայցելու համար տարբեր վայրերից ժամանած հավատացյալներ: Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին... ավելի

Զինհաշմանդամները Մայր Աթոռի ծրագրով բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում


Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ պատերազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինվորականները բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում, հիմնականում Հնդկաստանի, նաև՝ Ավստրիա և Կանադայի լավագույն բուժհաստատություններում: Ծրագիրը սկսել է իրականացվել 2016 թվականից։... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստանի մարտահրավերները


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի... ավելի

Կայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը


Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը կայացել է նրա 60 ամյակի առիթով: Մայր Աթոռի տպարանի, Հայաստանում առաջին հրատարակչատան հիմնադրման պատմությունը գրել էր դստեր` գիտնական, հետազոտող Շողակաթ Դևրիկյանի հետ: Մոտ մեկ տարի առաջ գիտնականը հեռացավ կյանքից հանկարծահաս հիվանդության պատճառով: Վարդան... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Մայր Աթոռում վերապատված քահանաներին


Վեհափառ Հայրապետը ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Նա հորդորել է եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից և ամբարելով նոր գիտելիքներ, զորանալով միմյանց փորձառությամբ` առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց հովվական ծառայությունը:... ավելի