Սուրբ Սարգսի տոնին սիրահարները գրքեր են նվիրել միմյանց


Սուրբ Սարգսի տոնի առիթով ԱՀԹ-ն և «Բուկինիստ» գրախանութը կազմակերպել են «Իմ գաղտնի գրքասեր» ակցիան, որով սիրահարները հատուկ զեղչով գնում են գրքեր և հասցեագրում իրենց սիրելիին։ Այս տարի գրքասերներն ամենաշատը նվիրել էին Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։  

Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես


ԱՀԹ-ի և Աշխարհի հայ նկարիչների միության ջանքերով Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսին նվիված կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է Քառասուն արվեստագետ։ Ներկայացված աշխատանքները հիմնականում հոգեւոր թեմաներով են եղել։ Ցուցահանդեսում ներկայացված լավագույն ստեղծագոծությունների... ավելի

Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը


Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ:

Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը


Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական... ավելի

Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը այցելել է «Եռաբլուր»


Պանթեոնում հոգևորականները ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների հուշահամալիրի մոտ, ապա հոգևոր հայրերը աղոթել են զինվորների հոգիների խաղաղության համար: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը պատարագ է մատուցել Սուրբ Գայանե վանքում:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Բանակի օրվա առիթով ուղերձ է հղել


Ամենայն հայոց հայրապետը մտահոգություն է հայտնում աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի համար, մասնավորապես Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Վեհափառը հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և... ավելի

Նորքի Հայորդաց տան սաները աղի բլիթներ են պատրաստել ու բաժանել երիտասարդներին


Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ


Սուրբ Սարգսի տոնի առիթով Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: Մասիսի քաղաքապետը երիտասարդներին Նոր կտակարաններ է նվիրել։ Արարողության ավարտին մատուցվել է սիրո ճաշ։

20 գնդերեցների Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա... ավելի

Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը տոնի առիթով բերվել է եկեղեցի


Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։

Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ


Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։

Կայացել է միջեկեղեցական հանձնախմբի նիստ


Հռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։