Հիշատակի արարողություն Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցի կապակցությամբ


Օգոստոսի 31-ին լրացավ Մայր Աթոռի միաբան, «Սիրո վարդապետ» բնորոշմանն արժանացած Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան երկրորդ տարելիցը: Մայր Աթոռ Ս. Էջմիաճնի միաբանական գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ


Օգոստոսի 28-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աշխատանքն էր շարունակում Գերագույն հոգևոր խորհուրդը: Անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը`Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:

Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:


Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  

Կրթության մշակները ստացան Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը


Ուսումնական տարվա նախաշեմին Մայր Աթոռում 13 տարի շարունակ կատարվում է կրթության մշակների օրհնություն: Այս տարի ևս, օգոստոսի 31-ին Սուրբ Գայանե վանքում կատարվեց օրհնության կարգ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ:

Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը


Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը մեկնարկեց ընդլայնված կազմով։

«Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է». ցուցահանդես Երևանի մատենադարանում


Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցի անվան մատենադարանում բացված «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդեսը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստի վրա եվրոպական արվեստի ազդեցությանը։  

Իսահակյանագիտական գրականությունը կհամալրվի. գրադարանավարների հավաք Մայր Աթոռի մատենադարանում


2025թ.-ին նշվելու է 20-րդ դարի հայ ակնառու բանաստեղծի և արձակագրի՝ Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձը: Նշանավոր մտավորականի երևանյան տուն-թանգարանը միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել: Ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանի գրադարանները Իսահակյանի և իսահակյանագիտական գրականությամբ համալրելն է և... ավելի

«Մեր եկեղեցին հանձնառու հովիվների մեծ կարիք ունի». հայոց հայրապետը նոր նշանակումներ է արել


Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին: Նորընծա տեր հայրերին ներկայացրեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն անցյալ ամիս Գորիսի մայր եկեղցեում ձեռնադրել էր երիտասարդ հոգևորականներին:

Աստվածընկալ Ս. Նշան եկեղեցում պատարագ մատուցվեց


Ապարանի տարածաշրջանի Հարթավան համայնքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրը 2020 թվականից վերականգնվում է: Համալիրը երեք մասից է բաղկացած՝ 5-րդ դարում Գնթունիներն են կառուցել Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ Սբ.Նշան գմբեթավոր եկեղեցին և գավիթը 12-13-րդ դարերում կառուցել են Վաչուտյան իշխանները:

Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում, մոմավառության մատուռի հիմքերն օրհնվեցին


Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում: Գլխավոր եկեղեցու կառուցումը մոտենում է ավարտին: Եկեղեցու կողքին բարձրանալու է մոմավառության մատուռը: Ընդունված կարգի համաձայն, շինարարությունն սկսվում է հիմնօրհնեքի արարողությամբ:

Ուլյանովսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ:... ավելի

Օրհնվեց մյուռոնի ձիթայուղը


Հոկտեմբերի 1-ին կկատարվի մյուռոնօրհնության արարողությունը։