150 պատանի նկարիչներ մասնակցել են «Արարատը մեր աչքերում» միջոցառմանը


«Արարատը մեր աչքերում» խորագրով հոգևոր-կրթամշակութային միջոցառումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի բակում է համախմբել Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների շուրջ 150 պատանի նկարիչների: Ավելի ուշ պատանիների նկարներով կբացվի մեծ... ավելի

Կեղծված ձայնագրության հիմքով Բագրատ սրբազանի պաշտպանը բացարկ է հայտնել մեղադրող կողմին


Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է, որ «երկու հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ նստեցնելու և ավտոբուս վառելու» մասին հայտնի ձայնագրության մեջ սրբազանին վերագրվող արտահայտությունները կեղծիք են։ Հովհաննես խուդոյանին միացել են նաեւ մյուս պաշտպանները։ Դատավոր Կարեն... ավելի

Դատարանը Միքայել Սրբազանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին


Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չի ներկայացրել և միջնորդել է սրաբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համարում են, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում իշխանությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլահայ ուխտավորների


Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել համայնքային կյանքում թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների իրականացրած աշխատանքները: Նա ուխտավորներին պատգամել է անսասան մնալ հավատքի մեջ, ամեն ջանք գործադրել՝ զորացնելու համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

Օդեսայում կայացել է Հայ- ուկրաինական միջազգային դպրոցի բացման արարողությունը


Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդիը Մարկոս եպ Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայ- ուկրաինական միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը: Եկեղեցապատկան դպրոցի շինարարությունն սկսվել է 2021 թվականին, կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Ուսուցումը... ավելի

Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի


Վարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին... ավելի

Վարագա Սուրբ Խաչի տոնին Մայր Տաճարում մատուցվել է սուրբ Պատարագ


Պատարագին կոչ է արվել աղոթել արդեն ամիսներ շարունակ անազատության ու զրկանքների մեջ գտնվող Սրբազան Հայրերի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մեր մյուս հայրենակիցների համար, որոնք ապօրինաբար գտնվում են բանտում:

Հայ առաքելական եկեղեցին նշել է Վարագա Սուրբ Խաչի տոնը


Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն: Տերունական նշանին նվիրված տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ: Տերունի Նշանը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գործածվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ: 2003 թվականից Գարեգին Բ Ամենայն... ավելի

Սուրբ Գևորգի տոնին վերաօծվել է Սյունիքի Լոր գյուղի եկեղեցին


Օծման արարողությունը կատարել է Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը` թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Սրբազան հայրն օծել է եկեղեցու սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, սյուները: Մակար եպիսկոպոսը նաև վերաօծված սրբավայրում առաջին պատարագն է մատուցել: Լորի Սուրբ Գևորգը եռանավ բազիլիկ է, որը... ավելի

Վարագա Սուրբ խաչի տոնին վերաօծվել է Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին


Դռնբացեքով սկսվել է օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը: Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ պատարագ է մատուցել Տեր... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Ավստրիացի ուխտավորների


Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորների հետ հանդիպմանը Նորին Սրբությունը արձանագրել է, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։ Անդրադառնալով մեր օրերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր... ավելի

Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրը


Քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի... ավելի