Մայր Տաճարում իր անդրանիկ պատարագն է մատուցել Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը


Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո առաջին պատարագն է մատուցել։ Հաստատված կարգի համաձայն նոր ձեռնադրված եպիսկոպոսները անդրանիկ պատարագը մատուցում են Մայր Տաճարում: Առաջիկա կիրակի նորաօծ եպիսկոպոսը պատարագ կմատուցի իր թեմում՝ Գավառի... ավելի

Ներսիսյանների գործով վկա ոստիկանը որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավին չի տեսել


Ներսիսյանների գործով դատական նիստին հարցաքննվել են Վաղարշապատի բաժնի երկու ոստիկան։ Նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը։ Վկաներից մեկը դատարանում հայտնել է, որ հարցաքննության ընթացքում... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաներին պատգամել է արթուն ու հաստատուն մնալ հավատի մեջ


Մայր Աթոռում հավաքն ամփոփվել է քահանայից դասի հայտարարությամբ, որով հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայից ժողովին խոսել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին


Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորական՝ քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ մայիսի 26-ին Մայր Տաճարում մասնակցել են քահանայից ժողովի։ 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի... ավելի

Մկրտիչ Սրբազանի գործն ունի քաղաքական ենթատեքստ․ Պաշտպան


Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Պաշտպանական կողմը... ավելի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Մայիսի 24-ին Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ... ավելի

Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն


Ավարտաճառ էր ներկայացրել երեք ճեմարանական՝ Արմեն սարկավագ Մկրտչյանը, Ալիկ սարկավագ Հարությունյանն ու Արսեն սարկավագ Մարտիրոսյանը: Արմեն սարկավագը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը: Ալիկ սարկավագ... ավելի

Մայիսի 29-ին տեղի կունենա Մայր Աթոռի հրատարակչության տպագրած գրքերի շնորհանդես


«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կկայանա Գերմանացի պատմաբան և ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի» գրքի շնորհանդեսը։ Տեղի կունենա նաև Ավետիս Հարությունյանի «... ավելի

Այս տարի 43 շրջանավարտ ավարտել է Էօրնեկեան հանրակրթական դպրոց


Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ: Էօրնեկեանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում: Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց... ավելի

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ


Սա Կիլիկիո Հայոց Կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն է նորընտիր Քահանայապետին։ Կիլիկիո Կաթողիկոսը Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Նրան դիմավորողների թվում է եղել նաև Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որն իր ներկայությամբ վերահաստատել է Հայ... ավելի