Alt

Այսօր Վարագա սուրբ խաչի տոնն է


Հայ եկեղեցին այսօր նշում է Վարագա սուրբ խաչի տոնը` Տերունական Նշանին նվիրված տոներից չորրորդը և միակը, որ զուտ ազգային է: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում այսօր պատարագիչը տեր Վաչե աբեղա Մկրտչյանն էր: 
2014-09-28 18:04:01
Alt

Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու ուխտի օրը


Այսօր՝սեպտեմբերի 27-ին մեր եկեղեցին նշում է Ս. Գևորգ Զորավարի հիշատակության օրը: Սուրբ Գևորգի մասունքը, որ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ամեն տարի՝ տոնի օրը տարվում է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի:  
2014-09-27 20:49:56
Alt

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուրոլոգների գիտաժողով է


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ ամենամյա գիտաժողովը: Հրավիրված են համաշխարհային ճանաչում ունեցող եվրոպացի, ամերիկացի և ռուս մասնագետներ: Ներկայացվում է da Vinci ռոբոտի օգնությամբ երիկամի քաղցկեղի... ավելի
2014-09-27 20:46:29
Alt

«Սուխիշվիլի» համույթը Օպերայի և բալետի ազգային թատրոնում


Վրացական Սուխիշվիլին» ազգային պարերի առաջին անսամբլն էր, որը 1967թ. արժանացավ Միլանի Լա Սկալա» թատրոնում ելույթ ունենալու պատվին: Անսամբլի երրորդ սերունդը հյուրընկալվել էր Երևանում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր:  
2014-09-27 18:20:43
Alt

Հովհաննես Չեքիջյանի գործունեությանը նվիրված գիտաժողովի մեկնարկը


Սեպտեմբերի 26-ին և 27-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում անցկացվեց անվանի խմբավար, Հայաստանի պետական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Մշակույթի նախարար Հասմիկ  Պողոսյանի խոսքով՝ պատահական չէ, որ Չեքիջյանի գործունեությանը նվիրված գիտաժողովն... ավելի
2014-09-26 21:47:27
Alt

«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն». միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ի՞նչ ավանդ են ունեցել ազգերն ու եկեղեցիները քրիստոնեական քաղաքակրթության մեջ անցյալում և այսօր: Ինչպե՞ս է իմաստավորում քրիստոնեությունը հայրենիք, ազգ, լեզու գաղափարները, ինչպե՞ս են այսօր եկեղեցին ու մշակույթը նպաստում անհատի աշխարհընկալման ձևավորմանը: Այս թեմաների շուրջ Հայաստանից, Գերմանիայից,... ավելի
2014-09-26 21:37:45
Alt

Գուգարաց թեմում 34 զինծառայող պարգևատրվել է շքանշանով


Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, ՀՀ անկախության 23 –րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը երրորդ բանակային զորամիավորման զինծառայողները պարգևատրվեցին կառավարական և գերատեսչական շքանշաններով: Oրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: 
2014-09-26 20:49:36
Alt

Եկեղեցական միջազգային լրահոս 26.09.2014


Վերաբացվել է Լաս Վեգասի հայկական շաբաթօրյա դպրոցը: Չեխական համալսարանում կուսումնասիրեն հայերեն: Հարյուր միջոցառում` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:  Պայթեցվել է Մերձավոր Արևելքի... ավելի
2014-09-26 20:45:09
Alt

Երկու հոբելյան՝ մեկ համերգում


Սեպտեմբերի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը նվիրված էր երկու հոբելյանների՝ Երևանի քաղաքապետարանի Երևան» փողային նվագախմբի հիմնադրման 50 և Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակներին: Համերգային երեկոն անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: 
2014-09-25 20:57:06
Alt

Գերագույն հոգևոր խորհրդի նիստ Մայր Աթոռում


2015 թ. սեպտեմբերի 27-ի Մյուռոնօրհնության արարողության, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության ներդրման գործընթացին առնչվող հարցեր քննարկվեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր... ավելի
2014-09-18 15:33:45
Alt

Կոմիտաս 145-ի ամյակին նվիրված ասուլիս Մշակույթի նախարարությունում


Կոմիտասի ժառանգության հանրահռչակումը ՀՀ կառավարության որոշմամբ մշակույթի ոլորտում հայտարարվել է գերակա ուղղություն: Մի շարք միջոցառումներ են իրականացվել Կոմիտասի 145-ամյակի առթիվ, շատերն էլ սպասվում են առաջիկայում: Կոմիտասի 145-ամյա հոբելյանին արդեն  նշված ու սպասվող իրադարձությունների մասին... ավելի
2014-09-24 19:20:07
Alt

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի արդյունքները. մամլո ասուլիս


Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռում տեղի ունեցած եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովի արդյունքներն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփեց դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
2014-09-24 19:13:05