Alt

Գուգարաց և Շիրակի թեմերի թեմապատկան ճամբարները


Մեր նկարահանող խումբն այցելել է Գուգարաց և Շիրակի թեմերի ճամբարներ: Թեմապատկան ճամբարներում երեխաները բնության գրկում ամառային հանգիստն անցկացնելու ընթացքում նաև ընկերասիրության, ներողամտության, կարեկցանքի ու հայրենասիրության դասեր են առնում:
2014-09-01 15:02:57
Alt

Արարատյան թեմի երիտասարդաց միությունը Եռաբլուրում


Թեմի հոգևոր դասն ու երիտասարդաց միության անդամները ՊՆ ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին՝ ոգեկոչելով նրանց հիշատակը: Ցեղսպանության 100-ամյակին նվիրված ամենամսյա այս միջոցառումների հաջորդ նախաձեռնությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:
2014-09-01 14:50:25
Alt

Արաքսավան համայնքի եկեղեցու հիմնարկեքը


Արտաշատ քաղաքից 7-8 կմ հեռու գտնվող Արաքսավան գյուղում, որը խորհրդային տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, շուտով կկառուցվի եկեղեցի: Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է եկեղեցու 16 հիմնաքարերը:
2014-09-01 14:40:29
Alt

Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Արդեն հինգերորդ տարին է` կրթության ոլորտի պատասխանատուներն ուսումնական տարին սկսում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ: Օգոստոսի 31-ին Մայր Տաճարում, Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ: Արարողությանը ներկա էր նաև Կրթության և գիտության... ավելի
2014-09-01 14:05:03
Alt

Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգի օծումը


Մխչյան համայնքի ու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի նախաձեռնած հանգանակության շնորհիվ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համար ձեռք է բերվել նոր զանգ: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, կարգի համաձայն, օծել է հիմնանորոգված եկեղեցու զանգը:
2014-09-01 13:53:03
Alt

Շարունակվում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը


Գուգարաց թեմում կազմակերպված ծրագրի շրջանակում գործարար Արտակ Էվոյանի նվիրատվությամբ Վանաձորում բնակարան է ստացել Ասլիկյանների բազմանդամ ընտանիքը:
2014-09-01 13:46:10
Alt

«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». հոգևոր ճամբար Գուգարաց թեմում


Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». այս պատգամով արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է հոգևոր ճամբար` միավորելով Գուգարաց թեմի 13 երիտասարդաց միությունների անդամներին:
2014-09-01 12:35:44
Alt

Լրագրողների ուխտագնացությունն Արցախ. ամբողջացված տեսանյութ


Օգոստոսի 22-24-ին տասնյակ ԶԼՄ-ներ ներկայացնող լրագրողներ եղան Արցախում, այցելեցին սրբավայրեր, հանդիպումներ ունեցան ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եղան զորամասերում, զրուցեցին սահմանին ծառայող զինվորների և սպաների հետ:
2014-08-29 19:13:20
Alt

Լրագրողների ուխտագնացությունն Արցախ


Օգոստոսի 22-24-ին տասնյակ ԶԼՄ-ներ ներկայացնող լրագրողներ մեկնեցին Արցախ: Լրագրողներին հնարավորություն էր տրվել ոչ միայն այցելելու Արցախի սրբավայրեր, այլև հանդիպումներ ունենալու ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լինելու զորամասերում, շփվելու սահմանին ծառայող զինվորների և սպաների հետ:
2014-08-26 18:56:18
Alt

Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանի ընդունելության քննությունները


Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող Հառիճավանքի Թրբանճյան» ընծայարանում ընդունելության քննություններ են: Եկող ուսումնական տարում դպրոցը 22 նոր աշակերտ կունենա:
2014-08-26 17:51:41
Alt

Ամենայն հայոց կաթողիկոսը դատապարտել է Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող բռնությունները


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թահսիմ Բեգին: Նորին սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:
2014-08-26 14:04:59
Alt

Անանուն թմրամոլների ակումբ Երևանում


Արարատյան հայրապետական թեմի ցերեկային կենտրոնում այսուհետ կգործի Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության 12 քայլ» ծրագիրը, որն օգնում է ձերբազատվել թմրանյութերի կախվածությունից և վերադառնալ բնականոն կյանքի:
2014-08-26 12:12:35