Alt

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելության մրցույթն ավարտված է


Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի նոր ուսումնական տարվա` ուսուցիչների և սովորողների համար հայտարարված մրցույթն ավարտված է: Ընդունելության համար դիմել էին 23 աշակերտ, 63 ուսուցիչ:
2014-02-22 08:47:33
Alt

Գարեգին Բ կաթողիկոսը դիմել է Շվեյցարիայի կառավարությանը


Ամենայն հայոց հայրապետը կոչ է արել շվեյցարական կառավարությանը բողոքարկել թուրք նացիոնալիստ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը:
2014-02-21 22:29:05
Alt

Գրքի 10-րդ տոնավաճառը Խնկո Ապոր անվան գրադարանում


Գրքի տոնավաճառին ներկայացված են 10-ից ավելի հրատարակչություններ, 500 անուն գիրք: Կարելի է գիրք գնել հենց արտադրողից`համեմատաբար ցածր գնով, երբեմն` ինքնարժեքով: Տոնավաճառը կտևի երեք օր:
2014-02-21 11:17:45
Alt

Այսօր գիրք նվիրելու օրն է


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք իբրև գիրք նվիրելու օր: Ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում: Տարեցտարի տոնի աշխուժությունը նկատում են նաև գրախանութները: Գիրք նվիրելու օրը շատերի... ավելի
2014-02-19 17:34:50
Alt

Ջրօրհնյաց խաչը վերադարձավ Մայր Աթոռ


Ջրօրհնեքի արարողությունից 40 օր անց, համաձայն կարգի, խաչի կնքահայր, մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը Մայր Տաճարում հանդիսավորությամբ Հայոց հայրապետին հանձնեց ջրօրհնյաց խաչը, որի մշտական հանգրվանը Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է:
2014-02-17 19:52:00
Alt

Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրվան նվիրված հոգեհանգիստ


Ակադեմիկոս, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրը Մայրավանքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Հայոց հայրապետը հոգեհանգստյան կարգ կատարեց:
2014-02-17 19:49:36
Alt

Սրբադասման հանձնաժողովի վերջին որոշումները


Օրերս Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության Մայրավանքում տեղի է ունեցել Հայոց եկեղեցու Սրբադասման հանձնախմբի հերթական ժողովը:Մասնավորապես քննարկվել են սրբադասման պայմանները և 1915թ. ցեղասպանության նահատակների սրբադասման հարցը:
2014-02-17 19:17:30
Alt

Կարեն Անտաշյանի «Ծիլի-ծով» գրքի շնորհանդեսը


Ականաթ» մշակութային ակումբում հավաքվել էին ժամանակակից գրականության սիրահարները: Բանաստեղծ Կարեն Անտաշյանի երրորդ` Ծիլի-ծով» գիրքը հասավ ընթերցողին: Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հնագույն հմայական բանաձևերի և ժողովրդական խաղիկների... ավելի
2014-02-17 18:54:01
Alt

Նոր գրքեր


Գրախանութներում արդեն կարելի է գնել Վիլյամ Շեքսպիրի Համլետ» ողբերգության նոր թարգմանությունը, ավստրիացի հայտնի արձակագիր Առնո Գայգերի` Ծեր թագավորը իր աքսորավայրում» վեպի հայերեն թարգմանությունը, Գր. Նարեկացու Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար թարգմանության երկրորդ` լրամշակված... ավելի
2014-02-17 18:33:14
Alt

«Արտավազդ Բ» ֆիլմի պրեմիերան


Պատմաբան Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Վահե Սուքիասյանի ճանաչողական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Մոսկվա» կինոթատրոնում:
2014-02-17 18:23:09
Alt

«Հավատամքը» Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում


Արյան հիվանդությունները և մասնավորապես լեյկեմիան աշխարհում համարվում է 7 ամենածանր հիվանդություններից՝ բուժման ընթացքով և թանկարժեքությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին էին այցելել Տ. Հակոբ քահանա Խաչատրյանն ու Հավատամք» կենրոնի անդամները:
2014-02-17 17:45:06
Alt

Ռումինիայի Թրգ Օկնա քաղաքի հայկական եկեղեցին հիմնանորոգման կարիք ունի


Ռումինիայի Թրգ Օկնա քաղաքի` 1825թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վիճակը մասնագետները գնահատել են խիստ վթարային: Թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը եկեղեցու ուխտի օրը մատուցված պատարագից հետո հայտարարել է Օգնենք Թրգ Օկնայի հայոց եկեղեցուն» բարեգործական ծրագիրի մեկնարկը:
2014-02-17 17:39:20