|
ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում հակաեկեղեցական դրույթները հակամարդկային ենՓաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ չարժի լուրջ վերաբերվել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի Եկեղեցու վերաբերյալ դրույթներին, որովհետև նրանք ընտրվում են մի ծրագրով, բայց հակառակն են անում։ Փաստաբան Էմիլ Խաչատրյանի համոզմամբ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ... ավելի |
|
Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում․ ՓաստաբանՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ... ավելի |
|
Եզրաս Սրբազանի և Սամվել Կարապետյանի ջանքերով Դոնի Ռոստովի Հոգևոր Ճեմարանը վերադարձվել էԴոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները Հայկական ճեմարանի պատմական շենքը որպես պատմամշակութային ժառանգություն վերադարձրել են թեմին։ 1875 թվականին հիմնադրվել է տարածաշրջանի աստվածաբանական ուսումնարանը, որը մի քանի տարի անց վերածվել է հոգևոր ճեմարանի։ Պատմական այս շենքը, որը 150 տարի առաջ պատկանել է... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրՄայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների... ավելի |
|
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ուղերձ է հղելՎեհափառ Հայրապետը նկատել է, որ Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։ Նա ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ այս օրը... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վերջերս նորոգված Մալաթիայի Հայորդյաց ՏունՀայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: |
|
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը վիկտորինա է անցկացրել Մալաթիայի Հայորդյաց տանըԳիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները... ավելի |
|
Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները: Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը... ավելի |
|
Սրբազան պայքարի գործով նիստին պաշտպանները խորհրդարանի ելույթները համարել են ակնհայտ կեղծիքԴատական նիստին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այս շաբաթ խորհրդարանում բարձրաստիճան պաշտոնյաները անտեսել են անմեղության կանխավարկածը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի և ամբողջ իրավական համակարգի հանդեպ: Պաշտպանական կողմը պնդել է, որ այս գործով դատավորն ունի կանխակալ վերաբերմունք և... ավելի |
|
Դատարանը վերացրել է Ներսիսյանների տնային կալանքը՝ թողնելով գրավն ու վարչական հսկողությունըՄեղադրող դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանների տնային կալանքը, սակայն փաստաբանը առարկել է, որովհետև գործն արդեն ավարտական փուլում է, բոլոր ապացույցներն ու հիմնական վկաների ցուցմունքները... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներինՍուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ... ավելի |
|
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել է ծառատունկՀՅԴ Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, հոգևորականների հետ համաձայնեցնելով, հարակից հին գերեզմանատան տարածքում կազմակերպել են շաբաթօրյակ և ծառատունկ։ Ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները, բերված՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից,... ավելի |