Լոռու մարզի Վահագնի համայքում վերաօծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ: Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ավետարանիչների հիշատակության տոնը


Հոկտեմբերի 19-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակության օրը: Այդ առիթով Ղուկաս Ավետարանչի մասունքակիր աջը դուրս կբերվի Մայր Աթոռի գանձատնից և կտեղափոխվի Մասյացոտնի թեմ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցի: Կմատուցվի տոնական պատարագ... ավելի

էկումենիկ հանձնախումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտել է աշխատանքը


Հանձնախումբը նախապատրաստել է 2026 թվականին կայանալիք միասնության աղոթքի շաբաթվա տեքստերը: Ամեն տարի տեքստերը պատրաստվում են նոր երկրում, տեղի հոգևոր համայնքի կողմից: Այս տարի եկեղեցիների համաշխարհային խորհդուրդն ընտրել է Հայաստանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Սուրբ Էջմիածնի միաբանները պատրաստել են... ավելի

Լոնդոնի սուրբ Եղիշե առաջնորդանիստ եկեղեցում ջրօրհնեքի արարաղություն է կատարվել


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ջուրն օրհնել է նորօրհնյալ մյուռոնով, որը սեպտեմբերին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում բաշխվել է թեմակալ առաջնորներին և ուղարկվել թեմեր և նվիրապետական աթոռներ: Եկեղեցական ավանդույթի համաձայն տեղ հասնելուն պես... ավելի

Արարատյան հայրապետական թեմը Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպել է ինտելեկտուալ խաղ


3 փուլից բաղկացած խաղին մասնակցել է ԱՀԹ 11 երիտասարդաց միություն։ Հաղթական գավաթը նվաճել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության թիմը:  Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» երիտասարդաց միությունը, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Զորավոր... ավելի

Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը տեղին է ունեցել «կանթեղ» մրցանակաբաշխությունը


Այս տարվա մրցանակակիրներն են Հենրիկ Բախչինյանը՝ ֆրանսիական գրականության թարգմանության, Սերգեյ Մկրտչյանը՝ ֆրանսերենից և անգլերենից կատարված գործերի և Անուշավան Մեսրոպյանը՝ ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն թարգմանությունների համար: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ ամենամյա «Կանթեղ»... ավելի

Աղոթքի միասնության շաբաթվա աղոթքներն ու տեքստերը նախապատրաստվում են Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել են միջեկեղեցական հանձնախմբի աշխատանքները: Հանձնախումբը նախապատրաստում է 2026 թվականին կայանալիք աղոթքի միասնության շաբաթվա աղոթքներն ու տեքստերը: Աղոթքի միասնության շաբաթը կազմակերպում են Վատիկանը և եկեղեցիների համաշխարհային խորհուրդը` յուրաքանչյուր տարի... ավելի

Թարգմանիչ վարդապետների տոնի նախատոնակին Ս. Մեսրոպ եկեղեցում ժամերգություն է կատարվել


Միասնական աղոթքից հետո հավատացյալները հավաքվել են եկեղեցու հարակից այգում՝ մասնակցելու խաչերթին։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու մոտից խաչերթը շարունակվել է դեպի Էրեբունի թանգարանի շրջակայք, ապա հետ՝ եկեղեցի: Այն ուղեկցվել է աղոթքներով ու շարականների երգեցողությամբ, ավարտվել՝ պահպանիչ աղոթքով: Հայոց գրերի... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է թարգմանիչ վարդապետների տոնը


Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է հոկտեմբերի 12-ին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի են այցելել բազմաթիվ ուխտավորներ։ Թարգմանչաց տոնը նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ուխտի օրն է: Ամեն տարի այս օրը Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է բերվում Շուխոնց... ավելի

Նորոգումից հետո վերաօծվել է Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին


Նոր օրհնված մյուռոնով և աղոթասացությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը վերաօծել է բարեկարգված եկեղեցու Սուրբ Սեղանը և սրբապատկերները։ Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին մասնակի նորոգման կարիք ուներ: Ավետիսյան ընտանիքի բարերարությամբ նորոգվել է եկեղեցու Սուրբ Խորանը, Սուրբ... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով


ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների՝ տարեվերջյան ժողովը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վատիկանում մասնակցում է Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու թեմի հոգևոր հայրերն այցելել են Լոնդոնի Հայկական Համայնքային Շաբաթօրյայ դպրոց  

Երևանում մեկնարկել է էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը


Միջազգային գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրների գիտնականներ: Մեկ հարթակում ներկայացվել են տարբեր ազգերի էպոսներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են Գարեգին Սրվանձտյանցի գրքերը և Սասնա ծռեր էպոսի հրատարակությունները: 1874-ին բանահավաք հոգևորականը հայտնաբերեց հայկական էպոսը։ «Գրոց և բրոցից» 15... ավելի