|
Այս տարի Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական... ավելի |
|
Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգՀայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի... ավելի |
|
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին բարեխոսական կարգ է կատարվելՄոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների աղոթական ներկայությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ... ավելի |
|
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Թբիլիսիում երիտասարդները ջահերով երթ են կազմակերպելԵրթը սկսվել է Իսանի թաղամասից։ Երիտասարդ ջահակիները երթով շարժվել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Ավելի ուշ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի... ավելի |
|
Մեծ Բրիտանիայում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է 1915 թվականի ոճրագործություններըԼոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն... ավելի |
|
Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն էՄուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին... ավելի |
|
Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունըՎատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության... ավելի |
|
Ջեմալին Թբիլիսիում գնդակահարած Արտաշես Գևորգյանի գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէՋեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա... ավելի |
|
Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը թարգմանվել է հայերենՊատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների... ավելի |
|
Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակելՀնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված... ավելի |
|
Իտալիայում և Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունՀռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցչության և Սանտ Էջիդիո համայքի ջանքերով Հայոց ցեղասպանության և Նոր քրիստոնյա նահատակների հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողություն է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման... ավելի |