Ամփոփ լրահոս 19․04․2024


Հովվական այցով Պորտուգալիա է մեկնել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը Ադրբեջանը քանդել է Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հայկական համայնքը նշել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու... ավելի

Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմը հրապարակվել է անգլերեն


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմի անգլերեն տարբերակը: Համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը այս աշխատությունը հրապարակել են հայկական... ավելի

Արաբկիրի Հայորդաց տան սաների աշխատանքները միջազգային մրցանակներ են ստացել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի սաների աշխատանքները օրերս մասնակցել են Իսպանիայում կայացած «Տաղանդների մարաթոն» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել են 1-ին տեղը։ Բացի այդ՝ «Նոր ձեռքեր» 10-րդ համահայկական... ավելի

Ամփոփ լրահոս 15․04․2024


Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին կատարվել է հոգեհանգստյան կարգ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Իսրայելի ոստիկանության ապօրինությունների դեմ Իրաքի հայոց թեմի առաջնորդը ընդունել է Իրաքի Քաղդեական եկեղեցու պետ   Լուիս... ավելի

Մասյացոտնի թեմի քահանան տնօրհնեքի արարողություն է կատարել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում


Նոյեմբերից Կանաչուտ համայքնում ծառայության անցած Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը այցելում է Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներ և օգնություն բաժանում։ Արցախցիների մեծ մասը աշխատանք, տուն չունի, վարձով է ապրում։ Հոգևորականները արցախցի ընտանիքներին աջակցում են հնարավոր բոլոր միջոցներով:  

Հայորդաց տան սանը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան սանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին: Քանոնի դասարանը Արաբկիրի Հայորդյաց տան 22 դասարաններից մեկն է: Այստեղ երեխաները հմտանում են արվեստի, արհեստի,... ավելի

«Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։ Մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենավան և Արագած համայնքների թիմը: Վիտորինայի ընթացքում կատարումներով հանդես են եկել Աշտարակի «Գուլամերյան»... ավելի

Կոմիտասի թանգարան ինստիտուտում նշել են «Դանիական-հայկական առաքելության» 20 ամյակը


«Դանիական-հայկական առաքելության» կազմակերպությունը երկու տասնամյակ շարունակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, Հայոց եկեղեցու տարբեր թեմերի հետ գործակցելով՝ կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում: 20 տարիների ընթացքում կազմակերպիչները իրենց ծրագրերում ներգրավել են երեցկանանց, աջակցել են քահանա... ավելի

Մայր տաճարի զանգակատան վնասված հատվածները վերականգնվում են


Մայր տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք և Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրևներից և արևից: Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։  

Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի նախագահն այցելել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպություն


«Բարձունք 5165» բարեգործական կազմակերպությունն այս տարի նշում է գործունեության 35-րդ ամյակը, իսկ Բուշ դյու Ռոնի հետ սկսել է համագործակցել 2003թ.-ից: Ատամնաբուժարանը թերապևտիկ և վիրաբուժական անվճար ծառայություններ է մատուցում Էջմիածնի բոլոր հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով... ավելի

Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը


Կարմիր կիրակի՝ ապրիլի 21-ին Արագածոտնի թեմի Հովհանավանքում կլինի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սուրբ գիրքն ամբողջ օրը կմնա եկեղեցում։ Զորավար Անդրանիկը մարտից առաջ զորքի հետ հենց այս Ավետարանի վրա է երդվել։

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ավետման տոնը


Սուրբ Գայանե վանքում Ավետման տոնական պատարագը մատուցել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ օրը հռչակվել է մայրերի ու մայրության բերկրանքին սպասող... ավելի