Գրողների միության 2015 թվականի մրցանակակիրները


Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունը: 2015 թվականին ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած հեղինակները արժանացան դասական դարձած իրենց նախորդների անունը կրող մրցանակների: 

Նորայր Մեհրաբյանի հոբելյանին բեմում էին «Բարեկամության» և Շվեդիայի արքայական բալետի արտիստները


Փետրվարի 21-ին Օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց անվանի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի հոբելյանը: Համերգին ելույթ ունեցան «Բարեկամություն» անսամբլի և Շվեդիայի արքայական բալետի արտիստները: 

Հայկական ռոմանսներ` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Փետրվարի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում մեցո-սոպրանո Նարինե Անանիկյանը, սոպրանո Դիանա Հարությունյանն ու դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը կատարեցին Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի և Վլադիլեն Բալյանի ռոմանսները: 

Դիրիժոր Լիոր Շամբադալն ու ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ Երևանում


Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն արդեն երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական ֆիլհարմանիկ նվագախումբը: Ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկու հետ նրանք Մենդելսոնի երաժշտության երեկո նվիրեցին հայ երաժշտասերին: 

«Արիկ Բամբիռ» նախագիծը և «Թումո» կենտրոնի սաները


«Բամբիռ» խմբի անդամները համատեղ համերգներից բացի հանդես են գալիս նաև անհատական նախագծերով: Արիկ Գրիգորյանի նախագծում ընդգրկված են նաև երիտասարդ վոկալիստներ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբա-թա» խմբի սաները: 

Պետրոս Հովհաննիսյան` մանկավարժ-գիտնականը


Գևորգյան հոգևոր ճեմարանում պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը դասավանդել է մոտ 17 տարի` 1999-ից, Սևանի հոգևոր դպրանոցում ավելի վաղ`1995-ից: Հոգևոր բուհերի ուսանողներից շատերի համար նա ուսուցիչ էր, հետագայում` նաև օրինակելի գործընկեր և խորհրդատու: Պետրոս Հովհաննիսյանի մասին մեր տեսանյութում հիշում են... ավելի

Ռուսաստանի հայոց թեմը աջակցելու է հայագիտության կենտրոնի գործունեությանը


Փետրվարի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում ստորագրվեց Մտադրությունների հուշագիր՝ ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի միջև: Ըստ հուշագրի` կողմերն այսուհետ խրախուսելու և աջակցելու են ՌԴ-ում հայ պատմագիտության, բանասիրության,... ավելի

Եկեղեցական ամփոփ լուրեր 26.02.2016


Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Աստվածաշնչյան թագավորներ Դավթի և Սողոմոնի դարաշրջանի արտակարգ պահպանված գտածոներ:  Ավարտվել է Բեթղեհեմում Տիրոջ Ծննդյան տաճարի վերականգնման առաջին փուլը: Եգիպտոսի կառավարությունը մոտ 50 ղպտի եկեղեցի է փակել անվտանգության սպառնալիքի պատրվակով:... ավելի

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքներն այսօր


Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակն է: Օրերս Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ նա հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց մասնավորապես Սինգապուրի, Բանգկոկի, Բանգլադեշի Դաքքա քաղաքի հայկական համայնքների մասին:

Նիկա Բաբայանի «Հայ եկեղեցու պարգևները» գրքի շնորհանդեսը


Փետրվարի 17-ին «Հայ եկեղեցու պարգևները» գրքով առաջին անգամ հանրությանը մեկ գրքում ամփոփված ներկայացվեց հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանչական եկեղեցիների շքանշանները և մեդալները: Հեղինակն անդրադարձել է 1918թվականից հետո սահմանված պարգևներին, դրանց ստեղծման պատմությանը, հեղինակներին, պարգևատրված... ավելի

Վերջին տասը տարում Ս. Էջմիածնում առաջին անգամ ծայրագույն վարդապետության գավազան է տրվել


Շուրջ տասը տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ծայրագույն վարդապետության գավազանի տվչություն չէր եղել: Տ. Շահե վարդապետ Անանյանն օրերս պաշտպանեց ծայրագույն վարդապետական թեզն ու Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացավ գավազանի տվչության: 

«Լեդին ֆուրգոնում» ֆիլմով մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը


Փառատոնի ծրագիրն այս տարի  բազմազան է թեմաների ընտրութան և ժանրային առումներով: Ֆիլմերի ընտրությունը կատարելիս Բրիտանական խորհուրդը ցանկացել է մեր հանդիսատեսին ներկայացնել լավագույնը: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է «Օսկարի» առաջադրված մի քանի ֆիլմ: