Տեղադրվեցին Արաբկիրի եկեղեցու խաչերը


Նոյեմբերի 19-ին տեղադրվեցին Արաբակիր համայնքում կառուցվող եկեղեցու զանգակատան և գմբեթի խաչերը: Արաբկիրի եկեղեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետ չափերով երկրորդ եկեղեցին է: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
2015-12-21 17:28:38
Alt

Շախմատի մրցաշար Արարատյան հայրապետական թեմում


Ամեն տարի մրցաշարն անցկացվում է Ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ: Մրցաշարը կազմակերպում են երիտասարդաց միության անդամները, նրանց աջակցում է ՀՀ շախմատի ֆեդերացիան: Այս անգամ մրցույթը վարում էր միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
2015-12-21 17:26:14
Alt

«Ուրախ ամանոր սահմանում» ծրագիրը շուրջ 200 տուփ նվեր է հավաքագրել սահմանամերձ գյուղերի համար


Դեկտեմբերի 19-ին Երևանի 5 սուպերմարկետների հաճախորդներին առիթ էր ընձեռնվել իրենց ամանորյա գնումներին զուգահեռ փոքրիկ նվերներ գնել նաև Իջևանի սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար՝ շնորհավորելով նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր նկարահանող խումբը շրջել է խանութներում, զրուցել նվերներ... ավելի
2015-12-21 17:15:17
Alt

Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում


Ներկայացված աշխատանքները պատկերասրահի ֆոնդերից են, մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների պատկերագիրք- կատալոգը:
2015-12-21 17:09:46

Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների հետահայաց բացահայտումները


Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Սեդրակ Առաքելյանի ցուցահանդեսի քննարկումը: 1942 թվականից ի վեր նկարչի աշխատանքների մեծածավալ ցուցադրություն չէր եղել: Վարպետի թոռներ Անուշ եւ Սեդրակ Առաքելյանների օգնությամբ մասնավոր հավաքածուներից, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության... ավելի
2015-12-21 17:06:29
Alt

Ցուցադրվել է լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմը


ՀԲԸՄ կենտրոնական դահլիճում ցուցադրվել է լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմը: Այն ներկայացնում է մինչև 1915թվականը Օսմանյան կայսրությունում ապրած հայերի, հույների, թուրքերի և քրդերի կյանքի մասին պատմող արժեքավոր վկայություններ:
2015-12-21 16:53:16
Alt

Դեն Բրաունի «Ինֆերնոն»` հայերեն թարգմանությամբ


«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ և Վահե Արսենի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Դեն Բրաունի ժամանակակից թրիլլեր-բեսթսելլերը՝ «Ինֆերնոն»:
2015-12-21 16:29:30
Alt

Տիգրան Մանսուրյանի «Հոգեհանգստյան մեսսան»` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Դեկտեմբերի 17-ին Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի, սոպրանո Էռա Հովսեփյանի և բարիտոն Աշոտ Ղանթարջյանի մասնակցությամբ: Դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն էր:
2015-12-19 17:44:15
Alt

Դաշնակահար Լուսինե Խաչատրյանը և դիրիժոր Ջեյմս Լիուն` Հայաստանում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին Չինաստանի Վուհան քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ջեյմս Լիուն և գերմանաբնակ մեր հայրենակցուհի, «Դաշնամուրի պոետ» Լուսինե Խաչատրյանը:
2015-12-19 17:40:16
Alt

«Ներդաշնակության մեղեդի». հայ և թուրք երաժիշտները մեկ բեմում


Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը Թուրքիայում ստեղծագործող այն երաժիշտներից են, որոնք հայտնի են հայկական երգերի կատարումներով: «Բյութիֆայդ փրոջեքդ» ռոք-խմբի հետ նրանց համերգը նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Համերգի կազմակերպանը օգնել էր թրքահայ... ավելի
2015-12-19 17:36:06
Alt

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հայաստանի փոքրիկ երգիչների» «Խաղաղություն մոլորակին» խորագրով համերգն էր, որի ընթացքում ամփոփվեցին խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլի արդյունքները:
2015-12-19 17:33:38
Alt

Բեթհովենյան երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Դեկտեմբերի 13-ին Մենակատարների պետական անսամբլը կատարեց Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան և Դաշնամուրային 5-րդ կոնցերտը: Դիրիժորը Զավեն Վարդանյանն էր:
2015-12-19 17:05:18