Մայր տաճարում Սուրբ Ծնունդի տոնին մատուցվել է Հայրապետական պատարագ


Միաբանական թափորը Մայր տաճար է ուղեկցել պատարագիչի հանդերձներով զգեստավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Հայրապետի ամպհովանին այս տարի կրել են Հայ Առաքելական եկեղեցու ճարտարապետական խորհրդի անդամները: Մատուցվել է հայրապետական պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Այն խորհրդանշում է... ավելի

Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Պատարագիչը Մայր Աթոռ Ս Էջմիածնի Գարեգին Ա. կրթական կենտրոնի տնօրեն՝ Վահան եպսկոպոս Հովհաննիսյան է եղել: Ճրագալույցի պատարագի մասնակիցները վերապրել են սրբազան արարաողության խորհուրդը և հաղորդություն ճաշակել: Շատերը ծոմապահությամբ և ապաշխարությամբ են սպասել այդ պահին: Հավատացյալները եկեղեցու խորանի... ավելի

Տարվա առաջին տնօրհնեգը կատարվել է Վեհարանում Ճրագալույցի Պատարագից հետո


Աղը, հացն ու ջուրը օրհնել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արարողությանը մասնակցել են Մայր աթոռի միաբաններ ու հոգեւորականներ: Այսօրվանից ընդունված ծիսակարգի համաձայն հոգևորականներն այցելելու են հավատացյալների բնակարաններ,... ավելի

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ


Քրիստոսի սուրբ ծնունդն ու հայտնությունն ավետող ավետարանական ընթերցումներով, Տիրամորն օրհներգող շարականներով, փառաբանությամբ և աղոթքով Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ: Հավատացյալները եկեղեցի են այցելել Տիրոջ փրկչական ծննդյան ավետիսի լուրը լսելու և... ավելի

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ և Աստծո որդու ծնունդն ավետող ավետարանական մարգարեությունների ընթերցանությամբ է կատարվել նախատոնակը։ Վառելով լապտերներն ու կանթեղները,... ավելի

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ժամանակացույցը


Մայր Աթոռը հավատացյալներին տարեմուտին հրավիրում է մասնակցել նռնօրհնեքի արարողությանը: Կեսգիշերին Մայր տաճարում տեղի կունենա հանարպետական մաղթանք։ Հունվարի մեկի առավոտյան 10-ին Սուրբ Պատարագ կմատուցվի Մայր տաճարում։ Հունվարի հինգի երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագով կսկսվի Սուրբ Ծննդյան նախատոնակը... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Կալիֆորնիայում Արևելքի ասորի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնել են գալիք Սուրբ Ծնունդը երկլեզու եկեղեցական համերգով ԱՄՆ Արևելյան թեմի Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարում տեղի է ունեցել խոկման արարողություն Կոստանդնուպոլսի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին... ավելի

Անցնող տարին պատմական էր Հայ Առաքելական Եկեղեցու համար


2024 թվականին երկու պատմական իրադարձություն տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում՝ տասնամյակներ տեւած հիմնանորոգումից հետո վերաօծվեց ու վերաբացվեց Մայր Տաճարը։ Այնուհետեւ օրհնվեց սրբալույս Մյուռոնը։ Բացի այդ՝ այս տարի ձեռնադրվեցին եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ։ Մայր... ավելի

Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայորդյաց տների 30 ամյակի գալահամերգը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տների սաները Ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել են կատարողական արվեստի բոլոր ճյուղերը՝ երգ, պար, դասական և ազգային նվագարաններ, թատրոն և կրկես: Հայաստանի համայնքներում գործող ութ հայորդաց տներից շուրջ 500 տարբեր... ավելի

Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում կայացել է «Նվիրում Լուսինեին» հուշ-երեկո


Մեծանուն երգչուհու հիշատակին նվիրված երեկոյին մասնակցել են նրա արվեստով ոգեշնչված երաժիշտներ ու արվեստագետներ, որոնք սեփական նախաձեռնությամբ են միացել միջոցառմանը։ Հոգևոր երգեր և ռոմանսներ են կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինա Զալինյանը և... ավելի

Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը


Մաշտոցյան Մատենադրաանի ընծայաբերման սրահում բացված նոր թեմատիկ ցուցադրությունը ներկայացնում է չորս ավետարանիչներին: Չցուցադրված կամ քիչ ցուցադրված բացառիկ ձեռագրեր են ընտրվել: Դրանք պատմում են ժամանակի արվեստի և նկարիչների մասին` սկսած 11-12-րդ դարերից մինչև ուշ շրջան:  

Երիտասարդաց և Տիկնանց միությունների անդամներն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն


Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդները Սուրբծննդյան թեմայով ներկայացում են բեմադրել տարեցների համար: Կենտրոնում 250 շահառու կա։ Հանրապետությունում գործող նմանատիպ խնամքի կենտրոններից սա ամենամեծն է: Բացակա հարազատների կարոտը տարեցները լրացնում են իրենց այցելած հյուրերով: