Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը


Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա... ավելի

Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային դպրոցը նշել է հիմնադրման 35 ամյակը


Համերգը նվիրված է եղել պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանի հիշատակին, ում հետ համույթի սերտ համագործակցությունը սկսվել է 1997թ.: Համերգին ներկայացվել են Փայլակ Սարգսյանի բեմադրությունները: Համույթը մշտապես հաղթում է Հայաստանում և արտերկրում անցկացվող պարային փառատոներին և ավանդաբար նոր... ավելի

Բռնի տեղահանված արցախցիները տնօրհնեքի համար աշխատավայր են հրավիրել արցախցի քահանայի


Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված արցախցիները հետզատկական շրջանում հաճախ են դիմում քահանային իրենց տներում զատկական տնօրհնեք կատարելու և տիրոջ հարության ավետիսը հնչեցնելու համար: Սովորաբար նրանք այդ հարցով դիմում են տեր Անդրեաս քահանա Թավադյանին։  

Կանադայում ընդդեմ թուրքական ժխտողականության բողոքի ակցիա է իրականացվել


Կանադահայերը թեմակալ առաջնորդի և հոգևորականների գլխավորությամբ գնացել են Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են Արցախի դրոշը: Նրանք հայտարարել են, որ թուրքական ժխտողականության... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստվող քահանաներին


Վերապատրաստում անցնող քահանաները Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Նրանք տարբեր սերունդների, տարբեր փորձառության հոգևորականներ են: Դասընթացը տևել է երեք շաբաթ: Առաջին շաբաթը քահանաները կենտրոնացել են հոգևորի առաքելության վրա, ապա քահանան որպես դաստիարակ, ուսուցիչ, իսկ երրորդ... ավելի

Բրազիլիայի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է սուրբ Պատարագ


Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է Պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակաթողի մոտ կատարվել է բարեխոսական կարգ: Թեմակալ առաջնորդը ընթերցել է հայոց ցեղասպանության... ավելի

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում ոգեկոչվել է ցեղասպանության նահատակների հիշատակը


Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում կատարվել է Բարեխոսական կարգ։ «Տապան» թանգարանում բացվել է նաև Եղեռնի զոհերի վավերագիր նկարների, Հայոց ցեղասպանությունը ժամանակին լուսաբանած համաշխարհային մամուլի առաջին էջերի պատկերների ցուցադրություն, որոնք... ավելի

Վանաձորում Սուրբ Պատարագ է մատուցվել ցեղասպանության օրվա առիթով


Վանաձորի սուրբ Աստվածածին եկեղեցում ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված պատարագ է մատուցվել։ Պատարագի ավարտին հոգևորականների առաջնորդությամբ ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում տեղադրված Ապրիլի 24-ի սուրբ նահատակների հուշակոթողի մոտ, կատարվել է բարեխոսական կարգ:  

Մայր Աթոռում Բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակին


Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագի արարողությանը մասնակցել է սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով դուրս է բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը... ավելի

Պատմության թանգարանում «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրություն է բացվել


Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում 1914 թվականին եղել է ավելի քան 200 վանք և 1600 եկեղեցի: Տաճարների հիմնական մասն ավերվել է, շատերը վերածվել են մզկիթների ու իջևանատների: Մինչև 1960 թվականը Թուրքիայում փորձել են վերացնել հայերի գոյության վկայությունները: Պատմության թանգարանում... ավելի

Թբիլիսիում և Դամասկոսում բողոքի գործողություն և ոգեկոչման արարողություն են իրականացրել


Վրաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով բողոքի գործողությունը և ոգեկոչման արարողությունը սկսվել է Թբիլիսիի «Իսանի» թաղամասից: Բազմաթիվ հայեր ջահերով, ցուցանակներով շարժվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ պահանջելով ճանաչել, դատապարտել ու հատուցել: Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ... ավելի

Արցախյան հարյուրավոր սրբավայրեր ադրբեջանական գերության մեջ են


Արցախյան հարյուրավոր սրբավայրեր և ուխտատեղիներ 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական գերության մեջ: Դրանց ճակատագիրը հայտնի չէ, զանազան տեղեկություններով մի մասը պայթեցվել է, մի մասը խեղաթյուրվել: