«Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։ Մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենավան և Արագած համայնքների թիմը: Վիտորինայի ընթացքում կատարումներով հանդես են եկել Աշտարակի «Գուլամերյան»... ավելի

Կոմիտասի թանգարան ինստիտուտում նշել են «Դանիական-հայկական առաքելության» 20 ամյակը


«Դանիական-հայկական առաքելության» կազմակերպությունը երկու տասնամյակ շարունակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, Հայոց եկեղեցու տարբեր թեմերի հետ գործակցելով՝ կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում: 20 տարիների ընթացքում կազմակերպիչները իրենց ծրագրերում ներգրավել են երեցկանանց, աջակցել են քահանա... ավելի

Մայր տաճարի զանգակատան վնասված հատվածները վերականգնվում են


Մայր տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք և Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրևներից և արևից: Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։  

Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի նախագահն այցելել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպություն


«Բարձունք 5165» բարեգործական կազմակերպությունն այս տարի նշում է գործունեության 35-րդ ամյակը, իսկ Բուշ դյու Ռոնի հետ սկսել է համագործակցել 2003թ.-ից: Ատամնաբուժարանը թերապևտիկ և վիրաբուժական անվճար ծառայություններ է մատուցում Էջմիածնի բոլոր հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով... ավելի

Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը


Կարմիր կիրակի՝ ապրիլի 21-ին Արագածոտնի թեմի Հովհանավանքում կլինի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սուրբ գիրքն ամբողջ օրը կմնա եկեղեցում։ Զորավար Անդրանիկը մարտից առաջ զորքի հետ հենց այս Ավետարանի վրա է երդվել։

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ավետման տոնը


Սուրբ Գայանե վանքում Ավետման տոնական պատարագը մատուցել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ օրը հռչակվել է մայրերի ու մայրության բերկրանքին սպասող... ավելի

ՀԵՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլ են հասել 105 աշակերտ


Կառավարության որոշմամբ՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս է բերվում դպրոցներից, չնայած երեխաների ոգևորությունն ու հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։ Օլիմպիադայի արդյունքներով հանրապետական փուլ են հասել 8-12-րդ դասարանի 105 աշակերտ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պետության կողմից... ավելի

Ազգային հերոսի կոչում ստացած բարերարի որդին այցելել է «Իզմիրլյան» ԲԿ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդու՝ Սարգիս Իզմիրլյանի և նրա կնոջ հետ այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որը 2012 թվականին է վերանվանվել բարերարի անունով։ Տիգրան Իզմիրլյանի ներդրումը հիվանդանոցի վերազինման գործում անգնահատելի է: Իզմիրլյան ամուսիններն այցելել են... ավելի

Տորոնտոյում մեծ շուքով վերաբացվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին


Վերաօծման արարողությունը կատարել է կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցու դպրաց դասի երգեցողության ներքո, հոգեւոր դասը եւ հավատացյալները մուտք են գործել վերանորոգ եկեղեցի: Սրբազան հայրը վերստին օծել է մայր խորանը, հարակից խորանները, մկրտության ավազանը, հիմնասյուները,... ավելի

Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանից տարվել է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի առկայությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Ավետարանը մնացել է մինչև երեկո: Այդ ընթացքում մարդիկ Շուրիշկանի Հրաշագործ... ավելի

Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի


Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 7-ին, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը: Մարդիկ ուխտավորաբար կայցելեն Մուղնի՝ մասնակցելու սուրբ Պատարագին և հպվելու զորավոր Ավետարանին: Շուրիշկանի Ավետարանը գրվել է ավելի քան 500 տարի առաջ Քաջբերունիք գավառի Ասպիսնակ... ավելի

Հայ առաքելական եկեղեցին կիրակի կնշի կրկնազատիկը


Տիրոջ Հրաշափառ Հարությանը հաջորդող կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի, որը մարդկային կյանքի նորոգության խորհուրդն ունի: Այդ օրը պատարագի ժամանակ հիշատակվում են Տիրոջ երևումներն իր աշակերտներին: Արևմուտքում այս կիրակին կոչվում է Սպիտակ Կիրակի՝ խորհրդանշելով հաղորդությամբ հոգևոր... ավելի