|
|
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՀայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի անդամներ Խաչատուր Մութաֆյանին և Լյուդվիգ Հարոյանին: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացավ Կաթողիկոսական գրասենյակի պատասխանատու քարտուղար Անահիտ Անտոնյանը: |
|
|
Ադրբեջանի պատմույթը կեղծ է․ ժամանակակից Ադրբեջանը ոչ մի կապ չունի Աղվանքի հետ․ ավստրիացի հայագետԱվստրիացի հայագետ Յասմին Դում Թրագուտի և աղվանագետ Յոստ Գիպերտի աշխատասիրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» անգլերեն աշխատությունը: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզվաբաններ, արևելագետներ, հայագետներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատություններից: Գիրքը նաև գիտահեն պատասխան է... ավելի |
|
|
Արցախի թեմի Տեր Ներսես քահանանՊատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն... ավելի |
|
|
«Կանթեղ» մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը պարգևատրեց ժամանակակից թարգմանիչներինԱյս տարի Գրողների միության «Կանթեղ» մրցանակ ստացան թարգմանիչներ Տատյանա Յուրգենսոնը, Պավել Չերկաշինը, Արևշատ Ավագյանը, Լեոնիդ Զիլֆուղարյանը, Կարեն Խուրշուդյանը։ |
|
|
«Որ իրար տեսնում ենք, կարոտած իրար գրկում ենք»․ արցախցիների ուխտը Փարպիի Ս․ Թարգմանչաց եկեղեցումԱրցախի և Արագածոտնի թեմերի առաջնորդների ջանքերով Թարգմանչաց տոնին Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից տեղահանված մեր հայրենակիցներն ուխտագնացության մեկնեցին Փարպի գյուղի Ս․ Թարգմանչաց եկեղեցի։ |
|
|
Ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգՄայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց Ֆադեյ Սարգսյանի հիշատակին: Այս սեպտեմբերին լրացել է ականավոր գործչի 100-ամյակը: |
|
|
Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվեցՆորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ: |
|
|
Ս. Թարգմանչաց տոնի օրը Օշականի Ս. Մաշտոց եկեղեցումՄատենադարանից Ս. Մաշտոց եկեղեցի էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը: Տոնական պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
|
|
Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին էՇուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: |
|
|
Գրադարանավարի օրվա առթիվ շնորհակալագրեր են ստացել ոլորտի աշխատակիցներըԳրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի աշխատակիցները: |
|
|
Մեկնարկել է քահանաների վերապատրաստման դասընթացը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՀայ եկեղեցու՝ արտասահմանյան և հայաստանյան տարբեր թեմերի քահանաների համար կազմակերպվում է վերապատրաստման երեքշաբաթյա դասընթաց: Ծրագիրն անցկացվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: |
|
|
Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսըՀոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ: |