Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է... ավելի

Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել


Այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Հայաստանի բոլոր թեմերից շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին, օրհնվել, նվերներ ստացել, ապա ճաշել Մայր աթոռի միաբանների հետ։  

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին... ավելի

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ


Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի... ավելի

Սկսվել է Ավագ շաբաթը՝ Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը


Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կհիշատակվի 10-ը կույսերի առակը։ Ավագ հինգշաբթին Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի կունենա նաև ոտնլվայի արարողությունը: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի... ավելի

Սկսվել է Ավագ շաբաթը՝ Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը


Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կհիշատակվի 10-ը կույսերի առակը։ Ավագ հինգշաբթին Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի կունենա նաև ոտնլվայի արարողությունը: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի... ավելի

Վիրահայոց թեմի եկեղեցիներում մեծ շուքով նշվել է Ծաղկազարդը


Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում հավատացյալները կանաչ ոստերի փնջերով մասնակցել են ժամերգության, ապա տոնական Պատարագի: Ծաղկազարդը նշվել են նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր... ավելի

Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել դռնբացեքի արարողություն


Դռնբացեքի արարողությանը հոգևոր հայրերը խորհրդանշորեն հայցում են Տիրոջ ողորմությունը: Փակ Խորանի առջև, ժամերգության ընթացքում սաղմոսներ, աղոթքներ, շարականներ են հնչում: Ծաղկազարդի երեկոյան կատարվող դռնբացեքի խորհրդավոր արարողությունը լրացնում է առավոտյան կատարված տոնախմբությունը, որի ժամանակ... ավելի

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգեվոր ճեմարան


Հայկական ճեմարանի ստեղծումը բացառիկ իրադարձություն է, որով նոր էջ է բացվում Ռուսաստանում հայերի հոգևոր կրթության համար։ Սկիզբը դրվել է 2023 թվականի օգոստոսին, երբ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը ճեմարանին հոգևոր կրթություն կազմակերպելու արտոնագիր է շնորհել։... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնը սկսվել է անդաստանի արարողությամբ: Հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Ամենայն հայոց կաթողիկոսը օրհել է աշխարհի 4 կողմերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Դրան հաջորդել է ուռենու ճյուղերի օրհնությունը: Նոր կյանք խորհրդանշող ճյուղերը... ավելի

Ծաղկազարդի տոնական պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Հավատացյալները ուռենու ոստերից հյուսված պսակներով են մասնակցել Ծաղկազարդի տոնական պատարագին: Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմ՝ Տիրոջ հաղթական մուտքը, որի մասին վկայել են ավետարանիչները: Ամենայն Հայոց Հայրապետի որոշմամբ՝ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է հռչակվել։ Տոնական պատարագի ավարտին... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը


Այս կիրակի Ծաղկազարդն է։ Այդ առիթով առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը՝ նաև ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն, և հաղորդություն կտրվի: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի...