Նորքի Հայորդաց տան սաները աղի բլիթներ են պատրաստել ու բաժանել երիտասարդներին


Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ


Սուրբ Սարգսի տոնի առիթով Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: Մասիսի քաղաքապետը երիտասարդներին Նոր կտակարաններ է նվիրել։ Արարողության ավարտին մատուցվել է սիրո ճաշ։

20 գնդերեցների Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա... ավելի

Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը տոնի առիթով բերվել է եկեղեցի


Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։

Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ


Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։

Կայացել է միջեկեղեցական հանձնախմբի նիստ


Հռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը պատրաստվում է հաջորդ մրցաշարին


Ամմանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձած 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն այժմ պատրաստվում է հաջորդ մրցաշարին։ Նա Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան ըմբշամարտի դասարանի սան է: Էջմիածնի հայորդյաց տանը, որ... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ին


Տոնի առթիվ Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: 2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

ԵԽ-ում քննարկվել է Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հարցը


Եվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի... ավելի

Ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանն անհատական ցուցահանդեսով ներկայացնում է կավե և ապակյա քանդակներ


Երաժշտություններ կավե քանդակների մեջ․ ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանի «Հողի երգը» ցուցահանդեսի աշխատանքները այսպես կարելի է բնորոշել։  

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ավարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան:  

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տուն


Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի... ավելի