Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը։ Արշակ արքեպիսկոպոսը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի իրացման կասկածանքով, ըստ որի՝ 2018 թվականին հանձնարարել է մի... ավելի

Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը երիտասարդների օրհնության կարգ է կատարել


Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա պատարագը նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն է մատուցել: Նա վերջերս է նշանակվել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ, երբ Մայր Աթոռը պաշտոնանկ էր արել ու կարգալույծ հռչակել նախկին առաջնորդին: Նշանակումից ի վեր Հայր Ռուբենը թեմի... ավելի

Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու պատկերացումները


Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում Պատարագի և օրհնության կարգին մասնակցելուց հետո Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տանը հավաքվել են Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամները: Տեր Փառենն ու Տեր Սարգիսը երիտասարդների հետ խոսել են հանուն քրիստոնեական հավատի նահատակված սրբի վարքի մասին: Այս... ավելի

Կաթողիկոսի կարգադրությունները Հայ Առաքելական Եկեղեցու համար իրավական ուժ ունեն


Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության համար հիմք են հանդիսացել նախկին եպիսկոպոսի կարգազանցությունները: Կաթողիկոսի կարգադրությունները եկեղեցական իրավունքի աղբյուր են՝ տիեզերական և տեղական ժողովների կանոնների, ինչպես նաև կանոնագրքերի հետ միասին։ Այսինքն՝ Կաթողիկոսի որոշումները պարտադիր են ամբողջ... ավելի

Սուրբ Սարգսյի տոնի առիթով Ուշիի սրբատեղի է բերվել Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքարանը


Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում միասնական աղոթքի են մեկտեղվել թեմի երիտասարդաց միությունների երիտասարդները։ Վանական համալիրում մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։ Տոնի առիթով Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուշիի... ավելի

ԳՀԽ անդամ հոգևորականներին մեղադրյալի կարգավիճակում են հրավիրել հարցաքննության


Եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Իսկ դատական ակտը վերաբերում է Մասյացոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի՝ Արման Սարոյանի հայցին: Դատարանը, կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման... ավելի

Պաշտպանության փոխնախարարն անհատապես հանդիպել է գնդերեց-սարկավագներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը


Գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն հանդիպման, որին մասնակցել է նաեւ Սուրեն Պապիկյանը։ Քննարկել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին» գնդերեցների մասնակցության հարցը։ Ավելի ուշ՝ սարկավագների հետ առանձին հանդիպել է փոխնախարարը։

Բարձրաստիճան զինվորականները պահանջել են հոգեւորականներից միանալ հակաեկեղեցական արշավին


Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը պնդում է, որ բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգեւորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ։ Հոգեւորականները մերժել են նրանց։

Զինված ուժերի հոգևոր ծառայության 95%-ը տուրք չի տվել ճնշումներին․ Տեր Վարազդատ Քահանա Նաջարյան


Տեր Վարազդատ Քահանա Նաջարյանը հայտնել է, որ փորձել են գնդերեցներից կորզել աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայտարարած բարենորոգչական ծրագրին, սակայն կառույցը չի միացել այդ շարժմանը։

Գնդերեց-սարկավագների վրա Պաշտպանության նախարարությունը հոգեբանական ճնշումներ է գործադրել


Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը պնդում է, որ Պաշտպանության նախարարությունում հրավիրված հանդիպման ժամանակ Գնդերեց-սարկավագներին նախ ընդհանուր, ապա անհատապես հարցրել են, թե ինչ դիրքորոշում ունեն Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ այսպես կոչված, եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նա պնդում է, որ բանակում բարձրաստիճան... ավելի

Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական վարույթը կարող է խոչընդոտել եպիսկոպոսաց ժողովի կազմակերպումը․ իրավաբան


Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դրվել փետրվարին Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։ Գևորգ սրբազանը կարգալույծ հռչակվեց հունվարի 27-ին, իսկ հունվարի... ավելի

«Սրբազան պայքարի» գործով պաշտպանը տվյալների կեղծման փաստով հաղորդում է ներկայացրել


Հովհաննես Խուդոյանը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել տվյալների կեղծման, քրեական վարույթի ընթացքում ապացույցների կեղծման և այդ կեղծ ապացույցներն օգտագործելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դեռ ամիսներ առաջ ինքը տեղեկացրել էր դատախազությանը լայն արձագանք ստացած «գյուլլելու» վերաբերյալ ապացույցի... ավելի