Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սեպտեբերրի 5-ին տոնել է սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակը


Շողակաթ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Մաշտոցյան Մատենադարանից ավանդաբար ամեն տարի այս տոնին Շողակաթ եկեղեցի է բերվում Սանգիբարանի Ավետարանը: Իրանի գյուղերից է Սանգիբարանը, որտեղ հայերը բնակվել են 17-րդ դարից սկսած՝ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի արդյունքում:  

Մայր Տաճարի վերաօծում


Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Մայր Տաճարի վերաօծում և Մյուռոնօրհնեք


Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Արարատի մարզի մի քանի բնակավայրերում բացվել են ֆուտբոլի խմբակներ


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Արարատի համայնքապետարանի և Մասյացոտնի թեմի հետ համագործակցաբար՝ մարզի մի քանի բնակավայրերում ֆուտբոլի խմբակներ է բացել և պատանիներին անվճար մարզվելու հնարավորություն ընձեռել:

Մոսկվայում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը սկսել է նոր ուսումնական տարին


Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանն ավելի քան 40 սան ունի։ Երեխաները ակտիվ մասնակցում են օլիմպիադաների, գիտահետազոտական և երաժշտական մրցույթների։ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում կրթությունը 11-ամյա է, գործում է Ռուսաստանի Դաշնության կրթական չափորոշիչներով և միակն է տարածաշրջանում,... ավելի

Երեւանում ՀԱՍԵ Արցախի թեմին գրասենյակ է տրամադրվել


Արցախահայերն այսուհետև գրասենյակում պարբերաբար կհավավքվեն՝ քննարկումների, միջոցառումների, զրույցների մասնակցելու համար։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցավ օգոստոսի 30-ին, որը նվիրված է եղել Արցախի Անկախության հռչակման տոնին։ Բաղրամյան 59 գ հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունենալիք հանդիպումների... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով ուղերձ է հղել


Վեհափառ Հայրապետն նկատել է, որ Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է՝ «... ավելի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ


Ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի... ավելի

Ավարտվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ փառատոնը


Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հոգեբաններ, մանկավարժներ՝ նպատակ ունենալով մշակույթի լեզվով հասարակության հետ խոսել համամարդկային արժեքների՝ սիրո, հանդուրժողականության և խաղաղասիրության մասին: Փառատոնը կազմակերպել է «Երեխաների... ավելի

Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին թանկարժեք նվերներ է փոխանցել


Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռին է նվիրել 1839 թվականին պատրաստված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու խաչը, որը Սրբազանը մոտ հիսուն տարի առաջ է ձեռք բերել։ Նա Մայր աթոռին է նվիրել նաեւ Կիլիկիայի Լևոն թագավորի շրջանի մետաղադրամով 1275 թվականին պատրաստված եզակի մատանի։ Վիգեն արքեպիսկոպոսը Մայր Աթոռի... ավելի

Երեւանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որտեղ քննարկել են պատմական կեղծարարությունները


«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպել է պատմամշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ գիտաժողով։ Պատմաբան Հովիկ Ավանեսովը անդրադարձել է 1960-ականներից սկսած՝ հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը, որի աշխարհագրությունն ավելի... ավելի

Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության Համակարգող հանձնախմբի նիստ


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի նիստ։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝... ավելի